Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 16 հուլիսի 2010

Չհասկացվածության հայկական տարբերակները

Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնողների նամակին ի պատասխան Lragir.am-ը երեկ հրապարակել էր Հակոբ Բադալյանի դիտարկումները` «Լավն ու «ինչպես միշտը», որն այսօր արտատպել է «Հայքը»: Հեղինակի տպավորությամբ «այդ մարդկանց ամենևին էլ պետք չի եղել օրենքի փոփոխություն, ուստի «... վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ևս մեկ անգամ բացատրի հասարակությանը, թե ինչպես է ինքն օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բացատրել Դիլիջանի և Ռեգենտների առկայությամբ»:
«Հայկական ժամանակը» էներգետիկայի նախարարի ասուլիսում ներկայացված «պլպլան ծրագրերի հետևում» մի շարք խնդրահարույց հանգամանքներ է նկատել, սակայն Արմեն Մովսիսյանը չի կարողացել փարատել «առկա անորոշությունները»: Հայկ Գևորգյանը «փորփրում» է և հանկարծ տեսնում, որ ճիշտ Երևանի ՋԷԿ-ի նման «ՋԷԿ կառուցելն այլ երկրներում 20-25 տոկոսով ավելի էժան է եղել»: Մյուս հարցը. ո՞ւմ է վաճառվելու մեզանում գոյացող էլեկտրաէներգիայի ավելցուկը: Եվ վերջապես, ի՞նչ հեռանկար կունենան Իրանի մասնակցությամբ ծրագրվող մեր էներգետիկ նախագծերը, եթե վաղը ավելի խստացվեն այդ երկրի նկատմամբ արդեն իսկ կիրառվող պատժամիջոցները:
Կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ իր մտքերն ընթերցողին փոխանցելով այս անգամ էլ «Կապիտալի» միջոցով, Արծվիկ Մինասյանը պնդում է, որ այդ գործը գլուխ չի գա առանց հասարակական կոնսենսուսի. «Դա կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով»: Նույն թերթը, ներկայացնելով կառավարության երեկվա նիստում անավարտ օբյեկտների կառուցապատողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հարցի քննարկման ընթացքը, արձանագրում է, որ «քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղյակ չէ իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը» և բերում է այս պնդումը հաստատող օրինակներ:
«Առավոտը» «Ոչ ոք չհասկացա՞վ վարչապետին» թղթակցության մեջ հիշեցնում է վարչապետի 2008թ. որոշումը պետական մշակութային կառույցներում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժիններ: «Շատերին ոգևորած» այդ որոշումը «մնաց որպես բարի ցանկություն», քանի որ թղթակցի կարծիքով, մշակույթի մի շարք օջախների ղեկավարներ չեն էլ պատկերացնում, թե որն է այդ բաժինների գործառույթը:
Արարատի նորանշանակ մարզպետի երեկվա մամուլի ասուլիսը նույնպես տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Հայքը» փոխանցում է «Արարատի բնակիչների» կարծիքը. «Էդիկ Բարսեղյանը նույն Աբրահամյանների դրածոն է, որի արտաքին քողի տակ իրենք են շարունակելու կառավարել մարզը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ