Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 20 հուլիսի 2010

Մարտահրավերներին ընդառաջ

«Կապիտալի» հրապարակումներից մեկն անդրադարձել է Սոչի քաղաքում (ՌԴ) ընթացող օլիմպիական կառույցների շինարարությանը հայկական շինանյութերի, մասնավորապես ցեմենտի մատակարարման հնարավորությանը և նշել, որ չնայած գազի թանկացումը խափանել է հայ արտադրողների ծրագրերը, այդուհանդերձ ՀՀ կառավարությունը «չի կորցնում հույսը», որ խոշորածավալ շինությունների կառուցման համար կմատակարարվի շինանյութ: Մի այլ հոդվածում թերթը միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացումը համարում է Հայաստանի սպառողական շուկայի համար ոչ ցանկալի իրողություն և հույս հայտնել, որ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի` կանխելու ներքին շուկայում գների չհիմնավորված բարձրացումը:
«Գոլոս Արմենիին» նշել է, որ հայկական կոնյակի ապրանքային անվան փոփոխությունը («Արբուն») Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից մեկն էր, ինչը և կատարել է կառավարությունը, նաև հավելել հեղինակի որոշ նկատառումները:
«Հայկական ժամանակը» կարծիք է հայտնել, որ փոխարժեքի «տատանումներն ավելի կտրուկ են դարձել», քան նույնիսկ «անցած` ճգնաժամային տարում», ինչը ուղղակի հարվածում է «հայաստանցիների մի մեծ հատվածի գրպանին»: «Առավոտը» հիշատակել է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արմավիրի մարզպետի Վաղարշապատի տարածաշրջան այցը, կատարված աշխատանքների արդյունքից դժգոհությունը, ապա փոխանցել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի արձագանքը, թե կազմակերպությունը «Արմավիրի մարզպետարանից պաշտոնական գրություն չի ստացել «մարզպետի ունեցած դժգոհությունների մասին», թեև ՊՈԱԿ-ի ոռոգման ծրագրի ղեկավար Տ.Քալանթարյանի հետ հեռախոսազրույցում մարզի ղեկավարը «բարձրացրել է երկու հարց»: Նույն «Առավոտը», «Հայկական ժամանակը» նաև «Հայոց աշխարհը» տեղեկացրել են, որ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների մի քանի տասնյակ բնակիչներ նստացույց են արել և փակել Երևան-Մարտունի մայրուղին, ինչի պատճառը եղել է Սևանա լիճը սնուցող Արգիճի գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման անօրինական աշխատանքների վերսկսումը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ