Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 21 հուլիսի 2010

«Ով քնած է` արթուն կացեք»

Թերթերը իրենց հերթին են ամփոփում 2010թ. առաջին կիսամյակը. «Տնտեսական աճը դանդաղել է, 8,8 թվին փոխարինեց 6,7-ը» («Կապիտալ»), «2010-ի առաջին կիսամյակում 6,7 տոկոս տնտեսական աճ. նկատելի աճ տնտեսության իրական հատվածում» («Ազգ»), «Աճը դանդաղել է» («Հայք»), «Աճում ենք» («Հայկական ժամանակ»): Հրանտ Բագրատյանը, ըստ «Հայքի», կանխատեսել է, որ «մեր իշխանություններն այս տարին այնքան մեծ երկնիշ աճով կփակեն, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն վատ կզգա»: «Առավոտն» էլ հավելում է, որ նախկին վարչապետը զարմացած է, որովհետև «մարդիկ, որ երբեք կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, մշակել են օրենքներ, իսկ ԱԺ-ում մարդիկ, որ բան չեն հասկանում ոլորտից, ընդունել են դրանք»:
Քիչ չեն նաև փոխնախարար Վաչե Տերտերյանի երեկվա մամուլի ասուլիսի արձագանքները. «Համայնքների բյուջեների մուտքերի կատարողականը` 91,2 տոկոս, օրինակելի մարզերն են Արարատը, Կոտայքը, Վայոց ձորը» («Կապիտալ»), «Պարտքեր է, որ կուտակում են. տարածքային կառավարման փոխնախարարը մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն չունի» («Առավոտ»):
Սակայն մամուլի ամենահրատապ թեման, անշուշտ, ևս երեք թռչնաֆաբրիկաների կենտրոնացումն է սեփականատերերից մեկի ձեռքում. թեման արծարծել են «Առավոտը» («Դեմպինգը կապ չունի՞»), «Հայկական ժամանակը» («Վերջ մրցակցությանը»), «Կապիտալը» («Երբ պետությունը քնած է. թշնամական կլանումներ լինում են նաև Հայաստանում»):
«Առավոտը» լուսաբանել է ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ և փոխանցել նրա կարծիքը` «Գտնել ճիշտ հավասարակշռությունը. սա է Հայաստանում ԱՄՆ դեսպանի խորհուրդը` Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ և կողմ արտահայտվողներին»:
«Ռեսպուբլիկա Արմենիան» ծավալուն հոդված է նվիրել ՓՄՁ խնդիրներին` «Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտը. թղթի վրա ամեն բան կարգին է, իրականում ամեն ամիս աճում ենք 25 դոլարով»:
«Հայոց աշխարհի» կարծիքով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած Արգիճի գետի վրա ՀԷԿ կառուցելու ծրագիրը չպետք է անտարբեր թողներ Սևանա լճի հիմնախնդիրների` Վլ. Մովսիսյանի գլխավորած հանձնաժողովին:
«Ազգը» շարունակում է ապավինել ՀՀ արդարադատության նախարարության «գործնական և անաչառ» մոտեցմանը և կրկնում «նոտարական կոռուպցիայի վերացմանն ուղղված» իր առաջարկները:
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ Շիրակի նորանշանակ մարզպետն այցելել է Գյումրու քաղաքապետարան և քաղաքապետից նվեր ստացել վերջինիս հեղինակած «Գյումրի» գիրքը, որի վրա գրված է եղել` «ակադեմիկոս Վարդան Ղուկասյան»: Այս փաստը թերթի թղթակցին ստիպել է հետազոտել և ընթերցողին ներկայացնել քաղաքապետի կենսագրության այն դրվագները, որոնք վերաբերում են նրա ուսումնառությանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ