Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 22 հուլիսի 2010

Մամուլը և վիճակագրությունը

Մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են առաջին կիսամյակում գրանցված տնտեսական աճի վերաբերյալ ԱՎԾ հրապարակած տվյալներին: «168 ժամը» գրել է, թե չնայած ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանը սխալ է համարում կարճաժամկետ կտրվածքով գնահատականներ տալը, այդուհանդերձ, «յուրաքանչյուր ամսվա 20-ից հետո» «իշխանամետ գործիչները» տնտեսական վիճակը ներկայացնում են, «ինչպես միշտ, դրական երանգներով», ապա հավելել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի արտահայտությունը, թե «իշխանություններն այս տարվա համար այնպիսի երկնիշ աճ կնկարեն, որ անգամ Ռոբերտ Քոչարյանն իրեն վատ կզգա»: «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը փորձել է հակասություններ գտնել ներկայացված տվյալների մեջ, մասնավորապես վիճակագիրների «թիվ նկարելը» համարել «ոչ թե պարզ խաբեություն, այլ արդեն ամոթ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարի հետ հարցազրույցը:
«Հայոց աշխարհը» փոխանցել է կիսամյակի տնտեսական աճի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի մեկնաբանությունը, թե հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ «կառավարության հակաճգնաժամային ծրագիրը տալիս է իր պտուղները»:
Նույն «168 ժամը» մեր օրերում կենսաթոշակային բարեփոխումների թեման համարել է «ամենահետաքրքիրը», իսկ կենսաթոշակային մասնավոր հիմնադրամը` «ամենավիճահարույցը», մանավանդ որ այդ հիմնադրամներում ներգրավվելիք գումարի 50 տոկոսը նախատեսվում է պահել արտասահմանում` արժեթղթերի տեսքով: «Կապիտալը» ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գ. Մինասյանի հակառակ կարծիքը` «կենսաթոշակային ֆոնդի մի մասը Հայաստանից հանելն ավելի ապահով է»:
«Առավոտը» դարձյալ «վերադարձել է» օտարալեզու դպրոցների թեմային և եզրակացրել , թե «օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունն ընդամենը Հայաստանի կառավարության նահանջն է ռուսական լոբինգի առջև»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ