Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 23 հուլիսի 2010

«Հարցը դնելու ժամանակը»

Կառավարության երեկվա նիստի ընթացքում շենքի և հատկապես մամուլի կենտրոնի հոսանքազրկումը, «Հայկական ժամանակի» վկայությամբ, լրագրողներին զրկել է «հայրենի կառավարության անձնվեր գործունեությանը հետևելու հաճույքից»: Բայց դա չի խանգարել, որ հանգամանորեն լուսաբանվեն նիստի շատ հարցեր:
Նույն «ՀԺ»-ն ազդարարում է, որ սկսվել է «դրամի արժևորման ժամանակաշրջանը» և կանխատեսում, որ ամենայն հավանականությամբ ականատես ենք լինելու «ԿԲ կողմից իրականացվող լայնածավալ ինտերվենցիաների»: Սա դեռ ոչինչ: Հոդվածագիր Հայկ Գևորգյանն իր հերթին արձանագրում է «առևտրային բանկերում ավանդների ծավալների կտրուկ նվազումը» և ԿԲ-ից ստանում համապատասխան մեկնաբանություն, որը սակայն չի գոհացնում լրագրողին, և նա վիճարկում է դրամատան պատասխանի բոլոր դրույթները: Ի վերջո Հայկ Գևորգյանը դիմում է Հրանտ Բագրատյանին և ընթերցողին փոխանցում նրա խոսքը. «Կարծում եմ, որ դա կապիտալի արտահոսքի հետևանք է» (ի դեպ «Հայքը» արտատպել է Հր. Բագրատյանի երեկ Lragir.am-ում հրապարակված «Հայկական ընդերքի ստվերը» հարցազրույցը):
«Հայքը» և «Կապիտալը» փոխանցում են «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանի մտքերը: Տնտեսագետը շեշտում է դրամի արժևորման երևույթը` դա բացատրելով «տրանսֆերտների աճով»: Սակայն լրագրողների հետ հանդիպման առիթն ըստ երևույթին դա չէ, այլ կառավարության առաջարկած մի օրինագիծ, որով նախատեսվում է վարկային կազմակերպությունների համար սահմանել կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ` մեկ միլիարդ դրամ, ինչը նման կազմակերպություններից մեկի տնօրեն Բագրատ Ասատրյանն անթույլատրելի է համարում: Հընթացս արծարծվում են «համաշխարհային մակրոտնտեսական վերջին ցուցանիշների», գնաճի, կենսաթոշակային բարեփոխման, վիճակագրական տվյալների թեմաները: Բանախոսի կարծիքով «Հայաստանի վիճծառայության հրապարակած ցուցանիշները աչքի են ընկնում իրենց անլրջությամբ»: Եվ դա հատկապես ակնառու է գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ, ոլորտ, որտեղ «հինգ ամիս շարունակ աճ էր արձանագրվում», մինչդեռ «մեծից մինչև փոքր դեռ տարեսկզբից գիտեր, որ գյուղատնտեսության վիճակը վատ է»: «Իրավունքի» Քերոբ Սարգսյանը այդ վատ վիճակը տարօրինակ է համարում, և «մինչ ամեն ինչը վատ եղանակի վրա բարդելը նախ ճիշտ կլինի նաև բացատրեին, թե ինչքանո՞վ է այս տարվա գարնանային վատ եղանակը զիջում անցած տարվա գարնանային սառնամանիքին»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ևս, պատասխանելով «Դելովոյ էքսպրեսի» հարցերին, չի ժխտում, որ այս տարի համակարգը մեծ վնաս է կրել: Բայց նա հավաստիացնում է, որ «հինգ տարում գյուղատնտեսության վիճակը կփոխվի», հուսանք` դեպի լավը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ