Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 24 հուլիսի 2010

Կանխատեսումների դժվարին ճանապարհը

«Հայաստանի Հանրապետությունը» ՀՀ կառավարության և ՀԲ-ի կողմից գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի վավերացումը որակել է «ի նպաստ գյուղական համայնքների զարգացման»: «Կապիտալը» նախ նշել է համաձայնագրում նախանշված պայմանների դրական կողմերը, ապա գրել, որ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը չի բացառել 2010թ. բյուջեի վերանայման տարբերակը, թեև «կառավարությունը դեռ չգիտի ինչպես ծախսել» առաջին կիսամյակի արդյունքներով հավաքագրված հարկային «լրացուցիչ եկամուտը»: Թերթն իր այլ հրապարակումներում նշել է նաև, որ ըստ Եվրոբանկի գնահատումների` «Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի 8% աճ` նախկին 10%-ի փոխարեն», և բանկային համակարգի ակտիվներով հինգ խոշոր բանկեր կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ:
«Առավոտը» «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխութոյւններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագծի առիթով նախ գրել է, թե այն նախատեսում է արտարժույթի փոխանակման կետերի ու գրավատների պետտուրքերի դրույքաչափերը աստղաբաշխական թվերի հասցնել, ապա նշել, թե «մասնագետների կարծիքով դրանից կշահեն բանկերը»: «Կապիտալը», անդրադառնալով ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի նախօրեի հայտարարությանը, թե «առանց վարկային կազմակերպությունների հետ քննարկելու շրջանառության մեջ է դրվել» վերոհիշյալ նախագիծը, հրապարակել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանի պնդումը, որ բոլոր վարկյաին կազմակերպությունները այն «առաջին անգամ ստացել են դեռ 9 ամիս առաջ»:
«Հայոց աշխարհը» իր երկու հրապարակումներում համապատասխանաբար գրել է, որ «տնտեսական աճը սեղմվում է», «բանկերի շահույթները կրճատվել են» շահութահարկերը` ավելացել:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ