Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 27 հուլիսի 2010

Վարչապետի ելույթը, «նկարչությունը» և ֆեոդալիզմը

ՀՀ վարչապետի հեռուստաելույթին արձագանքել են «Կապիտալը», «Գոլոս Արմենիին», «Առավոտը» և էլի մի քանի լրատվամիջոց։ «Առավոտի» Աննա Իսրայելյանը «իրականությանը չհամապատասխանող» է համարել օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությանը վերաբերող Տիգրան Սարգսյանի այն պնդումը, թե «Մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին և մոտավորապես 70 տոկոսը միանշանակ կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա»։ Նույն թերթի խնդրանքով վարչապետի ելույթը մեկնաբանել է Հրանտ Բագրատյանը. «Տնտեսության 6.7 տոկոս աճը նկարած է այն բանի հաշվին, որ զգալիորեն և արհեստականորեն իջեցված է գնաճի ցուցանիշը, էլ ինչքա՞ն կարելի է նկարել» (ի դեպ, «Հայկական ժամանակը» ևս գրել է, որ «գյուղատնտեսության ցուցանիշները պաշտոնական վիճակագրության մեջ անընդհատ աճում են»)։ Հերքելով, մերժելով, քննադատելով և պարսավելով ելույթի գրեթե բոլոր դրույթները, Բագրատյանն անուշադրության չի մատնում նաև ԱՄՀ մշտական ներկայացուցչի երեկվա կանխատեսումները՝ հընթացս հիշեցնելով, որ «երբեմն ԱՄՀ-ն սխալվում է մի քանի անգամից մինչև մի քանի տասնյակ անգամ»։ Իսկ Գիերմո Տոլոսան «Կապիտալի» փոխանցմամբ երեկ լիուլի դրսևորել է պատկերավոր մտածողության իր անուրանալի հմտությունը։ Օրինակ՝ «Հայաստանը միջճգնաժամային շրջանում բավական արագ էր ընթանում ոչ այնքան լավ շարժիչի շնորհիվ, որքան պայմանավորված այն փաստով, որ ճանապարհը արտառոց բարենպաստ էր՝ սարնիվար էր և ասֆալտապատ» (թարգմանությունը ևս պակաս պատկերավոր չէ-Կ.)։ Կամ՝ «2008թ. վերջին և 2009թ., երբ «ձյունամրրիկ եղավ», և մեր մեքենան «դուրս եկավ մայրուղուց» ու «փչացավ», ԿԲ-ն ու կառավարությունը բավական արագ արձագանքեցին և արագ կարողացան նորոգել մեքենան ու դուրս բերել մայրուղի՝ ԱՄՀ-ի «փրկարար ջոկատի» օգնությամբ»։ Եվ այլն։
«Իրավունքը» ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակից Արմեն Աբրահամյանի օգնությամբ թվարկում է «պատճառների մի ողջ շղթա, թե ինչու տեխնոպարկերը Հայաստանում չեն կայանա»։ Նախ, «չկա համապատասխան օրենսդրական դաշտ», երկրորդ, «որքանո՞վ ՀՀ վարչապետը և նախագահը կաջակցեն էկոնոմիկայի նախարարին, որ դա իրականություն դառնա», և էլի մի քանի պատճառ։
ՀՀ նախագահի և վարչապետի մեկ այլ՝ «Լույս» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը, «խիստ ոգևորել է» Արմեն Դարբինյանին, և նա իր մտքերը շարադրել է «Նովոյե վրեմյայում»։ Հեղինակի կարծիքով ամեն մի հասարակության առաջընթացի հիմքը «քննադատական մտածողությունն է», ինչի վառ օրինակ նա համարում է Վլադիմիր Վիսոցկուն, չնայած, ի տարբերություն նրա, սիրում է, երբ «երկաթով հարվածում են ապակուն...»։
«Գոլոս Արմենիին» ընթերցողին է ներկայացրել իր հերթական «կլոր սեղանը», որի շուրջ նստած մտավորականները քննարկում են երկրի տեղեկատվական անվտանգության հարցը՝ «Քարոզչությունը պետության պարտականությունն է»։
«Իրավունքը» փոխանցել է այն խոսակցությունը, թե իբր «վատացել են» փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործերը, և նրան «ինչ-որ ձևով թուլացնելու» տարբերակը իր զբաղեցրած երկու պաշտոններից գոնե մեկից զրկելն է։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ