Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 29 հուլիսի 2010

Գնահատումների հրվանդանը

«Առավոտն» անդրադարձել է «Ազդակ» ակումբում հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի՝ ՀՀ կառավարության և վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության վերաբերյալ գնահատականներին և նշել, որ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարը «օտարալեզու դպրոցներ բացելու հակառակորդների հաղթանակն է համարում» այն, որ կառավարության ղեկավարը վերջին հարցազրույցում խոսել է «միայն այլընտրանքային դպրոցների մասին»։ Թերթը մեկ այլ հրապարակման մեջ գրել է, թե արդեն 2-րդ տարին է, ինչ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուշադրություն է հրավիրում Գյումրին տեխնոքաղաք դարձնելու նախագծի վրա, որի իրագործման հավանականությունը քաղաքի մտավորականներին «միֆ է թվում»։ «Կապիտալը» տեղեկացրել է բուհական համակարգում սպասվող փոփոխությունների մասին և փոխանցել վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումը, որ, անկախ սեփականության ձևից, կառավարությունը պետք է ֆինանսական պատվերն իրականացնելիս «ստեղծի հավասար պայմաններ», և ուշադրության կենտրոնում լինի որակը։ «Հայկական ժամանակը» ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի և այդ երևույթի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսանի տեսակետների մասին Տիգրան Պասկևիչյանի դատողությունները՝ «Կազմաքանդումը՝ ուղիղ ճանապարհ» ընդհանուր խորագրի տակ։
Հունիս ամսին հավի ձվի շուկայում գների իջեցման կապակցությամբ ՏՄՊՊ հանձնաժողովի որոշմանը լրատվամիջոցներն արձագանքել են բուռն։ «Ազգը» նախ դիմել է հարցով, թե «Հավի ձվի շուկայում դեմպինգ չի՞ եղել», ապա հավելել եզրակացությունը, թե ՏՄՊՊ հանձնաժողովը «կրկին ցույց տվեց իր անզորությունը»։ «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը իր կարծիքով՝ «առաջին հայացքից անաչառ» վճիռը համարել է «շատ տխուր երևույթ», ինչը «փաստորեն կանաչ լույս է վառել» շուկայի մենաշնորհացման գործընթացի առաջ՝ հանձինս, ըստ որոշ տեղեկությունների, նույն ժամանակահատվածում «X գրուպ»-ի սեփականատիրոջ կողմից թվով 3 թռչնաֆաբրիկաների գնման։ «Առավոտը» նշել է, որ ձու արտադրող մի քանի խոշոր ընկերություններ տուգանվել են 500 հազարական դրամով՝ «հավկիթների վրա պիտանիության ժամկետի» բացակայության պատճառով, «Կապիտալը» հավելել է, որ ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հավի ձվի շուկայում ի հայտ է եկել նոր գերիշխող սուբյեկտ»՝ հանձինս «X գրուպ» հոլդինգի։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ