Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 31 հուլիսի 2010

Ամառային շաբաթվա արձագանքները

«Հայոց աշխարհը» արձանագրել է, թե «դրամը սկսել է արժեզրկվել», մտահոգվել, որ դրա ազդեցությունը կարող է խորացնել տնտեսական ճգնաժամի հետևանքով «երկրում ստեղծված սոցիալական լարվածությունը» և հուսառատորեն ենթադրել, որ «դրամի արժեզրկման գործընթացը չի կարող երկար շարունակվել»։
«Կապիտալը» տեղեկացրել է, որ ըստ հուլիս ամսվա սպառողական գների վերաբերյալ երեկ ԱՎԾ հրապարակած տվյալների արձանագրվել է որոշակի գնանկում, նշել, որ գյուղնախարարի՝ այս առումով «բարի կանխատեսումները» չեն իրականացել, քանի որ «հողն ու գները գյուղնախարարին չեն ենթարկվում», նաև հավելել, թե, գուցե «տխուր ֆոնը մեղմելու ակնկալիքով», ԱՎԾ-ն բոլոր ապրանքատեսակների միջից առանձնացրել է ձուն և «թավ ու շեղ տառերով» ներկայացրել «չափազանց մանրամասն տեղեկություն»։ Մեկ այլ հրապարակման մեջ թերթը, «Ազգի» հետ միասին, անդրադարձել է պետբյուջեի կատարողականի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցանիշներին ու գրել, թե հարկային եկամուտների և «տնտեսության վերականգնման ֆոնին» մանավանդ խոշոր տնտեսվարողների գործերը «զարմանալիորեն վատացել են», «պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, ծախսերը՝ թերակատարվել»։ «Ազգի» մեկ այլ հրապարակում շարունակել է «տխրահռչակ ՀԷԿ-երի թեման» և փոխանցել Գայլաձոր վտակի հունը փոխելու և ՀԷԿ կառուցելու վերաբերյալ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների բնակիչների բողոքն ու ոռոգման ջրից զրկվելու մտահոգությունը։ «Առավոտը» մասնավորապես ընդգծել է, թե «մարզի բնակչությանը զարմացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի պահվածքը»՝ գների վերաբերյալ հարցին «լիարժեք պատասխանից խուսափելը», ինչը, իբր, գյուղացիներին հիմք է տվել եզրակացնել, թե՝ «ուրեմն լուրջ բան կա»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ