Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 3 օգոստոսի 2010

Թվերի գեղեցկությունը

ՀՀ ԱՎԾ հրապարակած առաջին կիսամյակի արդյունքները «Հայկական ժամանակը» բնութագրում է «Քանակ՝ որակի փոխարեն» վերնագրի ներքո. «...տեղի է ունեցել ընդամենը քանակական աճ, ինչն ամենևին էլ ոգևորության տեղիք չպետք է տա»։ «Ժամանակն» էլ է զարմացած. «Եթե տնտեսությունն աճում է, ինչո՞ւ է գազի սպառումը նվազում 20 տոկոսով»։ Կիսամյակի տվյալներն ավելի հանգամանորեն է վերլուծում «Իրավունքի» Քերոբ Սարգսյանը։ Սակայն նա նույնպես ամեն բան հալած յուղի տեղ չի ընդունում՝ իր հերթին փորձելով պարզել, թե «Ի՞նչ կա գեղեցիկ թվերից այն կողմ»։ «Կապիտալի» հարցերին պատասխանող տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանուկյանը նշում է, որ «այս տարի աճ ապահովելը մեծ խնդիր չէ, քանի որ նախորդ տարի անկումը շատ խորն էր, 4-5 կամ նույնիսկ 7-8 տոկոս աճ ապահովելը մեծ դժվարություն չէ և չի նշանակում, թե մենք տնտեսության նախաճգնաժամային մասշտաբներին ենք հասնում»։ Մեկ այլ նյութում «Կապիտալն» իրոք փոխանցում է, որ «ԿԲ-ն ավելի լավատես է դարձել, նախկին 3-4-ի փոխարեն այժմ ակնկալվում է 5-6 տոկոս տնտեսական աճ»։ Այս թերթը շարունակում է մտահոգվել, թե «Ինչո՞ւ չէժանացավ շաքարավազը», երբ «համաշխարհային շուկայում վերջին յոթ ամսվա ընթացքում գները նվազել են 37,8 տոկոսով», չնայած շատ լավ գիտե, որ «հայկական շուկայի մենատերը՝ «Ալեքս Գրիգը», այդ բանը չի տեսնում» և առաջիկայում էլ չի տեսնելու։
Մասնակցելով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կազմակերպած ուղևորությանը Հալիձոր, «Առավոտի» Լուսինե Խաչատրյանը փոխանցում է այդ գյուղի բնակիչների «մեռած կյանքի» պատկերը. «գազ, ոռոգման ջուր չկա, խմելու ջուրը դույլերով, բիդոններով լցնում ենք, 2-3 օր պահում, օգտագործում»։ Պարզվում է՝ հալիձորցիները ճոպանուղու հետ էլ հույս չեն կապում, և ընդհանրապես թերթը շատ է համարում Հալիձոր-Տաթև ճանապարհի վերանորոգման նպատակով կառավարության հատկացրած 500 մլն դրամը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ