Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 5 օգոստոսի 2010

ԿԲ-ի կանխատեսումները և լրատվամիջոցների զարմանքը

«Ժամանակն» անդրադարձել է դոլար-դրամ փոխարժեքային փոփոխություններին, նշել, որ եթե ԿԲ-ն նախորդ տարիներին «դոլարի մեծ քանակություն էր նետում շրջանառության մեջ»՝ թույլ չտալու դոլարի գնի բարձրացում, ապա վերջին երկու ամիսներին հակառակը, շուկայից դոլար է գնում՝ թույլ չտալու «դրամի էլ ավելի արժևորում» և եզրակացրել, թե «ԿԲ-ն աշնանը լրիվ այլ երգ է երգելու»։ «Կապիտալը» հավելել է, որ 2010թ. համար ԿԲ-ն կանխատեսում է տրանսֆերտների 10-15% աճ, հարցրել, թե «կարժևորվի՞ արդյոք դրամը» և այդ դեպքում, ասենք, «Հայռուսգազարդը» սակագնի իջեցման հայտ կներկայացնի՞ ՀԾԿ հանձնաժողովին, որը ժամանակին գազի «սակագնի բարձրացման հիմնական պատճառներից մեկը» համարել էր դրամի արժեզրկումը։
Թերթի երկու այլ հրապարակումներ տեղեկացրել են անշարժ գույքի գործարքների ավելացման և «ցորենի, ալյուրի, շաքարավազի ու այլ շուկաների ուսումնասիրության» մասին, որ իրականացնում է ՏՄՊՊ հանձնաժողովը՝ «արձագանքելով» դրանց «գների վերաբերյալ մամուլի հրապարակումներին»։
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին համապատասխան չափով տուգանքի ենթարկելու ՏՄՊՊ հանձնաժողովի երեկվա որոշմանն անդրադարձել են «Ժամանակը» («Ինչքան կուզեք՝ տուգանեք») և «Հայկական ժամանակը» («Էլի տուգանեցին»), իսկ «Առավոտն» արտահայտել է իր «զարմանքը», թե՝ «Ինչպե՞ս «Ալեքս Գրիգը», նորի՞ց «Ալեքս Գրիգը», ինչո՞ւ «Ալեքս Գրիգը»։
«Հավը թանկացավ». մի այլ հրապարակման մեջ ազդարարել է «Հայկական ժամանակը» և, հիշեցնելով շուկայում «ինքնարժեքից խիստ ցածր գներով» ձվի վաճառքի օրերին թերթի հրապարակումների «առավել նրբանկատ» հատվածներն ու տեսակետները, կապված շուկայում դեմպինգի իրականացման և ոլորտի հնարավոր մոնոպոլիզացման հետ, եզրակացրել, թե «ձվի արտադրության կենտրոնացումը հանրապետության «ամենաբարձր իշխանության «դաբրոյով» է իրականացվել»։
«Առավոտը» ներկայացրել է, թե գրքի պրոպագանդման վերաբերյալ «Անտարես» հրատարակչության ղեկավարի մտահոգությունը, թե, միաժամանակ, ուրախությունը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրահրատարակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ առաջիկայում թուղթը ներմուծման, իսկ գիրքը արտադրության և վաճառքի փուլում կազատվի ԱԱՀ-ից։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ