Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 6 օգոստոսի 2010

Մամուլի «հայելու» բազմազանությունը

«Ժամանակը» (նաև «Առավոտը») տեղեկացրել է նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար Արարատի և Արագածոտնի մարզպետարաններին գումար տրամադրելու կառավարության որոշման մասին, նաև հավելել, թե երեկ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից խուսափելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ավարտից հետո «վարչական շենքը լքել է... ետնամուտքից»։ «Հայկական ժամանակը» ՀՀ արդարադատության նախարարության կազմում «Իրավաբանական անձանց գործունեության օրինականության վերահսկողության տեսչության ստեղծման մասին գործադիրի որոշումը համարել է «ընդդեմ կուսակցությունների»։ «Առավոտը» նախ գրել է, թե ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը կառավարության նիստում պետական կառավարման մարմիններին կոչ է արել վերանայել քաղծառայության մրցույթի համար նախատեսված հարցաշարերը, քանի որ շատ քաղծառայողներ անգամ «պրիմիտիվ հարցերին չեն պատասխանում», ապա անդրադարձել է եկեղեցական տոնակատարությունների հետ կապված՝ աշխատանքային օրերի փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշմանը. թերթն առաջարկել է այն վերանայել ու ավելացնել «ոչ թե հոգևոր տոների և մեռելոցների, այլ ուրախ հանդիսությունների թիվը»։
Ցորենի կտրուկ թանկացումն ըստ «Հայկական ժամանակի» համաշխարհային շուկայում աժիոտաժ է առաջացրել, ըստ «Առավոտի»՝ պարզապես «խուճապ»։ «Հ.Ժ.»-ի Հայկ Գևորգյանը, նշել է նաև, թե «ի հեճուկս տարբեր լավատեսական կանխատեսումների մեր երկիրը կանգնած է լուրջ տնտեսական իրադարձությունների շեմին, քանի որ ԿԲ-ն գնաճը կանխելու այլ լուծում չունի, քան այն «զսպել դրամով»։
«Իրավունքը» փորձել է վերահաստատել, որ թանկացումները «համաշխարհային շուկաներից և մեր տեղական չարչիներից է կախված», ապա անդրադարձել է Հայաստանում հացահատիկի ստացման ծավալի մեծացման հիմնախնդրին։
Երկու այլ հրապարակումներում թերթը «աչքալուսանք» է արել, թե «թանկանում են նաև սպասարկման վարձերը» և մոտ 100 դրամով տեղական արտադրության թռչնամսի գնի բարձրացումը համարել «թռչնարդյունաբերությունը մոնոպոլիզացնելու առաջին ծաղիկը»։
«Կապիտալը» հրապարակել է ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանի հետ զրույցը։ Մի այլ հրապարակման մեջ, անդրադառնալով իր իսկ առաջադրած պատկերավոր հարցին, թե ինչու «Ալեքս Գրիգ» ընկերությունը ՏՄՊՊ հանձնաժողովի մշտական «հյուրն է», կարծիք է հայտնել, թե հայտնի ապրանքանիշերի նմանակման համար սահմանված տուգանքի չափն «այնքան չնչին է», որ որոշ գործարարների համար «օրենքի խախտումը տնտեսապես ձեռնտու է» դարձել։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ