Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 7 օգոստոսի 2010

«Հացի խնդիր»-2

Հիմնական թեման, անշուշտ, մինչև տարեվերջ հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշումն է, ինչը գրեթե խուճապ է առաջացրել համաշխարհային շուկայում։ Ահա մեր տպագիր ԶԼՄ-ների վերնագրերը. «Հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են. Ռուսաստանը օգոստոսի 15-ից ժամանակավորապես դադարեցնում է ցորենի արտահանումը», «Ինչպես Հայաստանում լուծել ցորենի ինքնաբավության խնդիրը. ի՞նչ ուղիներ է առաջարկում գործադիրը առաջիկա տարիներին» («Հայաստանի Հանրապետություն»), «Ցորենի շուկայի վիճակը վարչապետի ուշադրության կենտրոնում է», «Կլինի՞ արդյոք հացի դեֆիցիտ» («Կապիտալ»), «Պահեստները լի՞ են, ներկրումը շարունակվո՞ւմ է», «Պաշտոնյաների տվյալներով քյասիբ ժողովրդի վրա փող են աշխատում. ո՞ւր կհասնեն ցորենի գները» («Առավոտ»). այս վերջին վերնագիրը թերթը վերցրել է «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանի հնչեցրած մտքերից։ Շարունակությունը մեջբերում են «Կապիտալը». «Գների նման թռիչքաձև աճի պատճառը Հայաստանում ստեղծված արատավոր քաղաքական ու տնտեսական համակարգն է, որը միայն «մի խումբ մարդկանց հարստացմանն է ծառայում», «Ժամանակը». «Հայաստանը «շատ խղճուկ» քանակությամբ ցորենի պահուստներ ունի, որը կհերիքի առավելագույնը 2 շաբաթ»։
Մյուս հրատապ թեման կոռուպցիան է, որի արծարծման առիթը ԱՄՆ պետդեպարտամենտի ահաբեկության դեմ պայքարի զեկույցն է և դրա՝ Հայաստանին վերաբերող հատվածը («Կոռուպցիան խանգարում է Հայաստանին»-«Առավոտ»), ինչպես նաև բնապահպանների երեկ արձակված դատավճիռը («Բնապահպանական կաշառքը չմարսեցին»-«Առավոտ»)։ «Ժամանակը» միավորել է այս երկու թեմաները և իր առաջին իսկ էջը ամբողջությամբ նվիրել հիմնախնդրին՝ «Կոռուպցիան թուլացել, հաճույք է ստանում, և ինչու ոչ՝ նաև պատճառում»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ