Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 օգոստոսի 2010

Ստվերի խաղը

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով մեր երկրում «սեփականության իրավունքը կենտրոնացել է մի խումբ անձանց ձեռքին»։ Այս համոզմունքն ավելի է ամրապնդել ՀՀ սահմանադրական դատարանի ս.թ. հուլիսի 13-ին արձակված վճիռը, ըստ որի «բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի իրականացնել բաժնետոմսերի համախմբում՝ կոնսոլիդացիա»։ «Առավոտի» փոխանցմամբ ՍԴ որոշումը փաստորեն «բաժնետիրոջը զրկում է իր իսկ բաժնետոմսերը տնօրինելու իրավունքից»։ Ավելին, Արծվիկ Մինասյանի խոսքով «բաժնետոմսերի հետ կապված այս ամբողջ խաղը հատկապես իրականացվում է այն օլիգարխների և այն սեփականատերերի կողմից, որոնք ցանկանում են իրենց ձեռքը վերցնել այս կամ այն ընկերության ամբողջական վերահսկողությունը, և ոչ միայն պարզապես կառավարման, այլ ավելի շատ դեպի ստվեր տեղափոխվելու նպատակով»։ Պատգամավորն ասում է, որ «ՍԴ այս որոշումը փաստորեն օրինականացնում է օլիգարխների՝ ամեն ինչ իրենցով անելու վարքագիծը», որ «ՍԴ-ն թույլ է տվել կոպտագույն խախտում և սխալ, որի արդյունքում սեփականության իրավունքի պաշտպանության համակարգը էականորեն տուժել է, տուժելու է նաև ներդրումային միջավայրը»։
Նույն թերթի մեկ այլ հոդվածի վերնագիր է դարձել ԿԳ նախարարությունում տարածված հետևյալ «թևավոր խոսքը»՝ «Աշոտյանը և իր վկաները»։ Քննադատվում է նախարարի վարած կադրային քաղաքականությունը. «վարչության պետի տեղակալների հաստիքները հիմնականում զբաղեցնում են» նրա մտերիմները՝ հետագայում պետ դառնալու ակնկալիքով։ Պակասելու փոխարեն հաստիքներն ավելանալու փաստը նախարարության պաշտոնյաները բացատրում են «կառուցվածքային փոփոխություններով», որոնք «բխել են ՀՀ վարչապետի հանձնարարականից»։ Եվ այլն։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ