Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 17 օգոստոսի 2010

Լուրեր և մեկնաբանություններ

«Առավոտը» տպագրել է այն զբոսանավի լուսանկարը, որով «ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները շրջելու են Սևանա լճով և զրուցելու են Ղրղզստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու խնդիրների շուրջ», ինչպես նաև տեղեկացրել, որ շաբաթ օրը դիսկո-ակումբներից մեկը հարբած վիճակում մտնելու փորձ անելիս «հնչել են կրակոցներ», և ոստիկանություն են տարվել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Ալեքսանյանի որդիները: «Հայկական ժամանակը» հայտնել է, որ «ըստ իր ստացած տեղեկությունների» բողոք է հասունանում «Նաիրիտ» գործարանում: Պատճառն այն է, որ ղեկավարությունը դեռ չի վճարել անձնակազմի հուլիս ամսվա աշխատավարձը:
Արամ Աբրահամյանին խմբագրական հոդված գրելու առիթ է տվել Հմայակ Հովհաննիսյանի այն արտահայտությունը, թե այսօր տեղի է ունենում «Հայաստանի քաղաքական մտքի «վեստերնիզացիա»: Այս բառն ընկալելով արևմտյան արժեքներ դավանելու իմաստով, «Առավոտի» գլխավոր խմբագիրը կարծիք է հայտնում, որ այդ բնորոշումը «ըստ երևույթին» վերաբերում է վարչապետին և նրա տնտեսական թիմին, ինչին նա համաձայն չէ, քանի որ «նրանք տիպիկ «հետխորհրդային» չինովնիկներ են` դրանից բխող բոլոր հետևանքներով»: Նույն թերթի թղթակիցը շարադրել է Վանաձորի բնակիչ Ալբերտ Ավեյանին պատուհասած աղետի պատմությունը. նրա տունը անբնակ է դարձել կարկտի և հեղեղի պատճառով, անցել է մեկ տարի, բայց դիմումները` ուղղված տարբեր ատյաններ, այդ թվում` «վարչապետ Տիգրան Սարգսյանին, նկատի ունենալով, որ նա վանաձորցի է և լավ իմանալով Վանաձորի դիրքը` կարող է պատկերացում կազմել կատարվածի մասին», արդյունք չեն տվել: Ավեյաններն այնքան են վիրավորված ՀՀ իշխանություններից, որ որոշել են ապաստան խնդրել դեսպանատներից:
Մյուս թեման օրեցօր թանկացող հացն է, որին անդրադարձել են «Հայաստանի Հանրապետությունը» («Հայաստանը հացահատիկի պակաս չի ունենա»), «Ազգը» («Գների չհիմնավորված բարձրացման երկու պատճառ. մեկը մյուսով պայմանավորվա՞ծ, թե՞ մեկը մյուսից անկախ»), «Հայկական ժամանակը» («Պուտինը հացներս կտրեց»), «Գոլոս Արմենիին» («Կռվախնձորը բուշելն է»), «Հայոց աշխարհը» («Թանկացումները մեծացնում են սոցիալական լարվածությունը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ