Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 օգոստոսի 2010

Անցած և գալիք նիստերի օրակարգից

«Հայկական ժամանակի» ուշադրությունից չի վրիպել, որ կառավարության վաղվա նիստի օրակարգում կրկին հայտնվել է Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծման կանոնակարգմանը նվիրված «հայտնի որոշման նախագիծը, որն անցած նիստի օրակարգից հանվել էր առանց պատճառաբանության»։ Թերթը հիշեցնում է, որ նման նախագիծը «աննպատակահարմար» էր համարել վարչապետի թիմակից Ներսես Երիցյանը, իսկ մեկ այլ թիմակից՝ Տիգրան Դավթյանը, «լուրջ վերապահումներ էր ներկայացրել»: Օրակարգի մեկ այլ հարցի՝ Գյումրու պատմամշակութային շենքերից մեկի կեսը քանդելու և ազատված տարածքը հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին տրամադրելու որոշման նախագծի առնչությամբ «ՀԺ»-ն նկատում է, որ «շենքը մեկ հարկանի է և ամբողջական մի կառույց»։
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը «Ազգում» «շոշափելի ձեռքբերում» է անվանում կառավարության նախորդ նիստի՝ աղետի գոտու բնակարանների բաշխման կանոնակարգը փոփոխելու որոշումը, որը անօթևան, բնակարանի հավակնորդ ընտանիքներին հնարավորություն է տալիս իրենց բացակա անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհնարինությունը գրավոր հայտարարելու դեպքում օգտվել բնակարան ստանալու իրավունքից:
«Առավոտը» նկատել է, որ ՀՀ վարչապետն ու փոխվարչապետն արդեն տևական ժամանակ է, ինչ հանդիպումներ են ունենում եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ։ Բանակցության նպատակը Հայաստանում «խելացի գյուղ» ծրագրի իրականացումն է: Մանրամասներն ընթերցողին է փոխանցել ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը։
«Ժամանակի» տեղեկությամբ վարչապետի և ՊԵԿ նախագահի «հակամարտության» արդյունքում մաքսայինը արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ է հարուցում «Գրանդ քենդի» ընկերության առջև»։ Գագիկ Խաչատրյանի այդ «շահագրգռությունը» թերթը բացատրում է այն հանգամանքով, որ վերջինս «ի թիվս տասնյակ այլ բիզնեսների, արտասահմանյան մի շարք հայտնի ընկերությունների արտադրած քաղցրավենիքի ներկրողն է Հայաստան»։
«ՀԺ»-ն պնդում է, որ «այսօր միջին վիճակագրական հայաստանցուն կենցաղային մակարդակում հետաքրքրող գլխավոր հարցը, թերևս, գներն են» և գծապատկերներով բացատրում է ընթերցողին, թե ինչու է այդպես։ «Ժամանակը» նույն խնդիրը լուծում է առանց գծապատկերների, Անդրանիկ Թևանյանի օգնությամբ։ Տնտեսագետն իբրև այս աճի պատճառ նշում է «պետբյուջեի քաղաքականությունը» և «տնտեսության մենաշնորհային վիճակը»։
«Հայոց աշխարհի» դիտարկմամբ «ֆինանսական համակարգում դարձյալ մեծացել է զգուշավորությունը վարկային շուկայի նկատմամբ», քանի որ բանկերը խուսափում են «միջոցներ տեղաբաշխել տնտեսության մեջ»։
«Առավոտը» ներկայացնում է գերազանցության դիպլոմով ԵՊՀ-ն ավարտած 25-ամյա Արմենի պատմությունը։ Նա թողել է ասպիրանտուրան, որտեղ սովորում էր, և այժմ զբաղվում է հողագործությամբ, որովհետև «սա ամենաանմեղ տեղն է, որտեղ քեզ չեն նվաստացնում, արժանապատվությունդ չեն խոցում»։ Երիտասարդի կարծիքով «սեփական ինտելեկտով գնահատվելու ժամանակներն էլ արդեն մոդայից դուրս են»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ