Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 20 օգոստոսի 2010

Հաղորդակից անոթների օրենքը

«Խորհրդավոր բաներ են կատարվում Հայաստանում»,-խորհրդավոր եղանակով նկատում է «Հայկական ժամանակը» և զարմանում, թե ինչու Հայաստանի և Վրաստանի մթերքները, խախտելով հաղորդակից անոթների օրենքը, ըստ անհրաժեշտության չեն հայտնվում հարևան երկրներում. Վրաստանի երկու անգամ էժան կարտոֆիլը՝ Հայաստանում և Հայաստանի նույնքան էժան հավկիթը՝ Վրաստանում։
Մամուլն ինչպես երեկ, այնպես էլ այսօր անդրադարձել է կառավարության նիստի ընդունած որոշումներին։ Առավել մեծ ուշադրության են արժանացել «գոմեշի մսի» («ՀԺ», «Հայոց աշխարհ», «Ժամանակ», «Առավոտ»-«Հիմա էլ գոմեշի ներկրո՞ւմը մոնոպոլիա կդարձնեն. մսի ներկրումը վտանգավոր է, քանի դեռ տգետ կադրեր կան»), «Մաքուր հայրենիք» ծրագրի («ՀԺ», «Ազգ»), ավտոմեքենաների կայանատեղիների («Առավոտ») և մի քանի այլ օրենսդրական նախաձեռնությունների («Ժամանակ»), Շիրակի մարզում կազմակերպվող բացօթյա համերգների («Առավոտ») թեմաները։
«Ղումարբազություն»՝ պետական մակարդակով. թե ինչու չեն գիտակցում, որ «ղումար» խաղալը շատ վատ բան է» հոդվածում «Առավոտն» արձանագրում է տարատեսակ խաղային միջոցների թվի ավելացումը և եզրակացնում, որ «ղումարբազությունը» մեր երկրում ոչ միայն խոչընդոտների չի հանդիպում, այլև դեռ մի բան էլ խրախուսվում է»։ Գրեթե նույն կարծիքին է «Հայոց աշխարհը՝ «Վիճակախաղերը պիտի պետական լինեն», քանի որ այդ «բիզնեսը կենտրոնացած է մասնավոր ձեռքերում, իսկ պետությանը բաժին են ընկնում միայն գրոշներ»։
«Դելովոյ էքսպրեսն» արծարծում է սննդամթերքի անվտանգության թեման և առաջարկում ՓՄՁ աջակցությանը հատկացվող գումարի մի մասը տրամադրել սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
«Իրավունքը» զրուցել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի հետ, ով դրական է գնահատում Հայաստանի տնտեսության մեջ ստեղծված վիճակը և համոզմունք հայտնում, որ «ճգնաժամի երկրորդ ալիք չի արձանագրվի»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ