Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 24 օգոստոսի 2010

«Մի կրկնեք իմ արած հիմարությունը»

«Կապիտալի» փոխանցմամբ այս խորհուրդը Բագրատ Ասատրյանը տվել է Վարդան Այվազյանին` ի պատասխան վերջինիս հայտարարության, թե «ցորենի ներմուծման ոլորտը մենաշնորհվել է 1996-1997թթ., երբ Բ.Ասատրյանը իշխանության մեջ էր»: Դրամատան նախկին ղեկավարը նյութերի վերնագրեր ընտրելու մեծ հնարավորություն է տվել թերթերին, որոնք էլ լիովին օգտվել են դրանից. «Բուդեմ ժիտ պլոխո, ախպեր ջան» («Առավոտ»), «Գները շեշտակի աճելու են» («Ժամանակ»): Կան նաև աֆորիզմի հասնող ձևակերպումներ` «ՀՀ տնտեսության մեջ իրականությունը շատ ավելի դաժան է, քան արտացոլված է վիճակագրական տվյալներում», «Այսօր մենք զարգացման որևէ հնարավորություն չունենք, քանզի Հայաստանը հակաճգնաժամային ծրագիր չունի» և այլն: Նույն կարծիքին է ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը կանխատեսման ոլորտում չի զիջում նախորդ բանախոսին. «Հայաստանի տնտեսության մեջ չկա մրցակցություն, բոլոր ոլորտներում մենաշնորհ է` գները որոշում է իշխանությունը», իսկ «հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին...դրամը կարժեզրկվի, գներն էլ շեշտակի կաճեն» («Ժամանակ»):
«Կապիտալը» պարզաբանում է, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարվա յոթ ամսում արձանագրված 23 տոկոս անկման պատճառը «գարնան առատ տեղումները» և «ամռան երաշտն» են: «Իրավունքը» համաձայն է, որ այդ անկման «մի քանի տոկոսը» կարելի է կապել եղանակային պայմանների հետ, բայց և «վստահաբար» պնդում է, որ դրա «առյուծի բաժինը շատ կոնկրետ ուղղություններում թույլ տրված կոպիտ սխալների հետևանքն է»:
ԱՎԾ հրապարակած տվյալները կամայական հերթականությամբ ներկայացրել է նաև «Հայկական ժամանակը», որպեսզի հանգի «տրամաբանական եզրակացության»` «... ճգնաժամը ոչ թե հաղթահարվեց, այլ ընդամենը հետաձգվեց: Այլ կերպ ասած, ճգնաժամը մեր մեջ է»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ