Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 25 օգոստոսի 2010

Նույն միջոցառման տարբեր ընկալումները

Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահի, հյուրանոցների միության փոխնախագահի, ներգնա տուրօպերատորների միության նախագահի երեկվա համատեղ մամուլի ասուլիսը ոչ միայն բազմակարծության օրինակ է եղել, այլև աչքի է ընկել լրատվամիջոցների տարբեր ընկալմամբ։ Սա երևում է նաև հրապարակումների վերնագրերից։ Արմենպրեսն այն տպավորությունն է ստացել, որ «Ներգնա զբոսաշրջությունը զարգանալու միտումներ ունի. ՀՀ զբոսաշրջության բնագավառում 2010թ. 12 տոկոս աճ է գրանցվել 2009թ. համեմատ» («Հայաստանի Հանրապետություն»)։ «Կապիտալի» ընկալումը գրեթե համանման է՝ «12 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում, բայց հյուրանոցները դա չեն զգացել»։ Իսկ ահա «Առավոտը» փոխանցում է միանգամայն հակառակ կարծիք. «Սուտ է, թե Հայաստանում տուրիզմը զարգանում է»։ Այս մտքի հեղինակը տուրօպերատորների միության նախագահն է. «Մարզերում վիճակն ավելի վատ է, հիմա էլ Տաթև-ճոպանուղի են խաղացնում, բայց մենակ ճոպանուղով զբոսաշրջություն չեն զարգացնի»,-ասում է նա։
«Կապիտալը» հայտնում է, որ ՏՄՊՊՀ-ն տեղեկատվություն է պահանջում «Ալեքս Գրիգից», քանի որ արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ։ Այս իրողությունից «Ժամանակը» երկու հետևություն է արել. «Այնպիսի տպավորություն է, որ Լֆիկ Սամոն հաճույք է ստանում օրենքները խախտելուց և տուգանվելուց։ Կամ էլ ՏՄՊՊՀ-ի և Լֆիկ Սամոյի միջև պարզապես խաղ է ընթանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե երկրում ազատ մրցակցություն կա, կամ պետական մարմինները զբաղմունք ունեն»։ Նույն թերթը մեկ այլ ապրանքի՝ օղու կեղծման օրինակով ցույց է տալիս, թե ինչպես ՀՀ ԱԺ պատգամավորի մեկ այլ ընկերությունը՝ «Ալեքս Գրիգը», կեղծ օղի արտադրելու համար յոթ անգամ տուգանվելուց հետո ոչ միայն չի վճարել տուգանքը, այլև դատական գանգատարկման ճանապարհով երկարաձգում է գերշահույթի ստացման գործընթացը՝ ոտնահարելով «ոչ միայն օրենքի պահանջը, այլև ՀՀ սպառողների և ռուս-ուկրաինական արտադրողների շահերը»։
Իսկ ահա ՏՄՊՊՀ-ն, «Կապիտալի» տվյալով, «վերջին հինգ տարիների ընթացքում ուսումնասիրություն չի կատարել» մեր հնդկացորենի շուկայում, ուստի դժվար է ասել, թե որևէ մեկն ունի՞ արդյոք գերիշխող դիրք թե ոչ, բայց հաստատ է, որ այս մթերքը նույնպես գրեթե 50 տոկոսով թանկացել է։ Մեկ այլ հետևություն էլ է արել «Կապիտալը»՝ վերլուծելով 325 խոշոր հարկ վճարողների ցանկը. «Որքան շատ է Հայաստանում խոսվում փոքր ու միջին բիզնեսի աջակցության մասին, այնքան շատ է բյուջեն «լցնելու» բեռն առանց հիմնավորման դրվում նրանց ուսերին»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ