Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 28 օգոստոսի 2010

Առաջարկների շքերթ

Տեղեկացնելով, որ «Արցախհէկը» լրացուցիչ բաժնետոմսեր է տեղաբաշխելու, «Կապիտալը» փոխանցում է նաև ՀՀ վարչապետի մտադրությունը` իր ունեցած 5մլն դրամի բաժնետոմսերին գումարել ևս 1մլն դրամի բաժնետոմս: Մնում է հուսալ, որ Տիգրան Սարգսյանի օրինակին կհետևեն ուրիշները ևս: Որ այդ ուրիշների թվում մեր գիտնականները չեն լինի` համոզվում ենք կարդալով Հարություն Խաչատրյանի «Կառավարությունը ուզում է եկող տարի էլ գիտնականներին չքավորների շարքում տեսնել» («Առավոտ») հոդվածը: Հեղինակը պատմում է, թե ինչպես մի անգամ գիտնականների անթույլատրելիորեն ցածր աշխատավարձի մասին զրուցելու առիթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, գրել է երկու հոդված, բայց որևէ արդյունքի չի հասել: Այժմ նա կրկնում է իր առաջարկը` գիտնականներին փրկելու համար հարկավոր է նրանց քիչ թե շատ բավարար աշխատավարձ վճարել:
«Հայոց աշխարհին» ավելի ընդհանրական հարց է մտահոգում` «Ինչպես դուրս բերել տնտեսությունը ստագնացիայից»: Այս վերնագրի ներքո տպագրվել են «Այլընտրանք» տնտեսագիտական վերլուծությունների կենտրոնի հինգ կետից բաղկացած առաջարկները: «Ժամանակը» իր երկու մշտական մեկնաբանների` «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանի և ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի օգնությամբ և սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Աբգար Եղոյանի աջակցությամբ նկարագրում է ձեթի շուկայում ստեղծված վիճակը: Բ.Ասատրյանը տեղեկացնում է, որ «ձեթը հիմնականում պատրաստվում է արևածաղկից, եգիպտացորենից և սոյայից», ուստի «ցորենի գնի թանկացումը (ինչպես հայտնի է սովորաբար թանկանում է ոչ թե գինը, այլ ապրանքը, գինը կարող է ավելանալ կամ նվազել) ազդում է, որովհետև անասնակերի համար հիմք են հանդիսանում, որը բերում է նաև ձեթի գների թանկացմանը»: Ինչևէ, ասելիքի էությունն այն է, որ կառավարությունը համապատասխան մեխանիզմներ գործի չի դրել, որպեսզի կանխի սույն մթերքի թանկացումը: Վ.Խաչատրյանը նույնպես անդրադառնում է ձեթի խնդրին և հաջորդ թերթի` «Առավոտի» խնդրանքով մեկնաբանում մաքսային օրենսդրության առաջարկվող փոփոխությունները. «Կառավարությունը էլի քաղաքացուն է հարվածում»: Թեման արծարծում են նաև «Նովոյե վրեմյան» և «Հայոց աշխարհը»: Վերջինիս թղթակիցն առաջարկում է ժամանակավոր ներմուծումն արգելելուն զուգընթաց «մտածել նաև տրանսպորտային միջոցների մաքսազերծման վճարների կրճատման և բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման մասին»:
Լրատվամիջոցները լուսաբանել են ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի մամուլի ասուլիսը` «Կենսաթոշակային բարեփոխումները կզարգացնեն ֆինանսական շուկան» («Հայաստանի Հանրապետություն»): «Կապիտալը» նույն թեմայով հարցազրույց է արել փորձագետ Հայկ Եգանյանի հետ, որի կարծիքով «Պետությունն ավելի մեծ պատասխանատվություն պետք է ստանձնի» այս ոլորտը բարեփոխելիս և ավելի խիստ չափորոշիչներ առաջադրի կենսաթոշակային ակտիվների կառավարիչներին:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ