Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 1 սեպտեմբերի 2010

Տարաբնույթ կարծիքների խաչմերուկում

«Ժամանակը» փոխանցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեսակետը, թե «Հայաստանի՝ օրեցօր վատթարացող տնտեսական վիճակից դուրս գալու» ճանապարհը ՀԱԿ-ի հրապարակած «100 քայլ» ծրագրի իրականացումն է, նաև դրամի դենոմինացիայի մասին կարծիք-առաջարկը, ըստ որի բանկերը հնարավորություն կունենան «նորմալ փակել իրենց բալանսները» և կկրճատվի ստվերը։ «Առավոտը» անդրադարձել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսության ներկա վիճակի մասին ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետներին, մասնավորապես մինչև տարեվերջ տնտեսական աճի կանխատեսմանը («կունենանք ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճ») և հարցրել՝ «Էլի վագրային թռիչքներ»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բյուջեն այս տարի մեծացել է, ապա, իր հանգույն ներկայացնելով կազմակերպության «աշխատանքային մանրամասները», դարձյալ հարց առաջադրել՝ «ամենամյա խարդախությունների շնորհի՞վ»։
«Կապիտալը» երկու հրապարակումներում գրել է, որ «տասներկուամսյա գնաճը կարող է կազմել 9.6%» կամ «4%-ով ավելի գնաճի նպատակային ցուցանիշի վերջին շեմից», իր հերթին Հայաստանում ճգնաժամի արդյունքում շինարարությունը «տնտեսության շոգեքարշի դերը զիջել է ծառայությունների ոլորտին», արդյունաբերության բնագավառում էլ դրական փոփոխություններ տեղի են ունեցել միայն հանքարդյունաբերության ասպարեզում։
«Գնաճն ահագնանում է, դրամը՝ ուժեղանում» և «այլ ելք կենտրոնական բանկը չի տեսնում,-մտահոգվել է «Հայոց աշխարհը» և հանգել եզրակացության, որ առաջիկայում «դոլարի լողը» կախված կլինի այն գնաճային իրավիճակից, որի մեջ հայտնվել է երկիրը։
«Առավոտը» գրել է, թե կառավարությունը, իսկ նրա հետ նաև «գյուղնախարարությունը, դեմքով դեպի գյուղատնտեսությունը շրջվելու փոխարեն, հետույքով է շրջվել» և «շշմելու բան» համարել, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ոչ թե ՀՀ կառավարությանը կամ գյուղնախարարին, այլ գործարար Սամվել Ալեքսանյանին է դիմել ու փորձել տեղեկանալ, թե հացի ինչպիսի պաշարներ ունի երկիրը», ինչպես նաև հացի թանկացման հետ կապված՝ «բնակչությանն սպասվող դժվարությունները»։ «Կապիտալի» հետ զրույցում ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը նախ նշել է, որ ֆինանսական կազմակերպությունները շահագրգռված են, որ հաշտարարի ինստիտուտը կայանա, ապա հավելել, որ «գրեթե բոլոր գործերը լուծվում են հաշտությամբ» և «հօգուտ հաճախորդի»։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ