Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 2 սեպտեմբերի 2010

Լավ և վատ լուրերի հերթականությունը

Իրականացել է ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանի երազանքը` «մշակույթի նախարարի շնորհիվ, որի խնդրանքը վարչապետը չմերժեց», Համբուրգից Երևան է հասցվել «Սթենվեյ» ռոյալը: «Առավոտի» փոխանցմամբ այն ձեռք բերելու խնդրանքով Թոփչյանը դիմել էր «նախկին բոլոր նախարարներին»:
«Ժամանակի» տեղեկությամբ այսօր Ստեփանակերտում տեղի ունենալիք տոնական համերգը վարելու է Վալդիս Պելշը, իսկ հանդիսություններին մասնակցում է Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ «Հայկական ժամանակի» տարածած լուրի, որը հերքում են պատկան մարմինների ներկայացուցիչները, Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանը «ԲՀԿ անդամատոմսերով գյուղացիներից խաղողն ընդունելու է 130-135 դրամով, կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի անդամատոմսերով` 90-100 դրամով»:
Հաջորդ լուրը դարձյալ «ՀԺ»-ից է և դարձյալ գյուղատնտեսության, ավելի ճիշտ` գյուղնախարարի թեմայով. իբր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը «ինչ-որ քրեական գործով» ստուգում է իրականացնում նախարարությունում: «Առավոտից» էլ տեղեկանում ենք, որ 6-րդ վարչության հետաքննության նպատակն է պարզել հողերի մելիորացիային ուղղված գումարների ծախսման արյունավետությունը: Գյուղնախարարի անունը հոլովվում է նաև «Գոլոս Արմենիի» «Մումուի ճակատագրի մասին» հոդվածում, որտեղ հիշեցվում է, որ Գերասիմ Ալավերդյանը դեռ այս գարնանը խոստանում էր անսպառ քանակով հայկական կարտոֆիլ արտահանել Իրան, Թուրքմենստան և Իրաք: Համեմատելով այդ հայտարարությունը և կարտոֆիլի շուկայում և ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրական վիճակը, թերթը հարց է ուղղում Հայաստանի կառավարությանը, թե ի՞նչ ընդհանրություն կա «հայրենական գյուղատնտեսության և... Մումուի միջև» և ինքն էլ պատասխանում' «երկուսին էլ ջրահեղձ է արել Գերասիմը»: Ի դեպ, Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը հերքել է գյուղնախարարի այն հայտարարությունը, թե Հայաստան ներկրվող հացահատիկի թանկացման պատճառներից մեկն էլ այն է, որ Այրումից Երևան բեռնափոխադրման արժեքը 8 դոլարից հասել է 30 դոլարի: Իրականում այդ գինն ավելացել է ընդամենը 123 դրամով:
Եթե «168 ժամը» օրերս մամուլի ասուլիս հրավիրած Գագիկ Մինասյանի դեմքին գոհունակություն է նկատել, որ արտահանման ծավալը զգալիորեն գերազանցել է ներմուծումը, ապա «Հայկական ժամանակի» տպավորությամբ «նա ահագին տխուր դեմքով ասել է, թե տնտեսական աճը 4 տոկոս է, բայց դա մի քանի անգամ բարձր է պետական բյուջեով նախատեսված 1.2 տոկոսից»: ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը դրական է համարում գյուղմթերքների գնաճը, քանի որ նախկին ցածր գները «պարզապես ոչնչացնող էին գյուղացու համար» («168 ժամ»): ԱԺ մեկ այլ պատգամավոր` Վարդան Բոստանջյանը գնաճի մի քանի պատճառ է նշում, որոնցից մեկն էլ այն է, որ «մարդիկ են գտնվում ինչ-որ կառավարման ղեկերի մոտ, որոնք, ի սեր Աստծո, իրավունք չունեն այդտեղ գտնվելու»: Երկրում ստեղծված տնտեսական վիճակն անտարբեր չի թողել Արտաշես Գեղամյանին, որը «այս տապին» «Հայոց աշխարհի» էջերում սկսել է աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում «մակրոտնտեսական վերլուծություն» կատարել: Հոդվածը շարունակելի է:
Ավտոմեքենաների ներմուծման թեման յուրովի է մեկնաբանում «Ազգը»` փորձելով պարզաբանել, թե «Ինչո՞ւ էին մեքենաները ներմուծվում «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով»: Թղթակցի կարծիքով այդ ճիշտ որոշմանը պետք է հաջորդեն մաքսավճարի նվազեցումը և բնապահպանական վճարի ավելացումը, որպեսզի ավելի ձեռնտու լինի նոր մեքենաների ներմուծումը Հայաստան:
«Կապիտալը» անդրադարձել է Խաչիկ Մանուկյան-Արտակ Շաբոյան բանավեճին` «Մակնշումից է խոսում, իսկ ինքն առանց մակնշման արտադրանք է իրացնում», կառավարության և ձկնաբույծների վեճին` «Որոշել են դիմել վարչապետին», «Նաիրիտի» անվերջ խնդիրներին` «Քիմիական հսկան դեպի սնանկացում է գնում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ