Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 4 սեպտեմբերի 2010

Բացատրիր, թե ինչն ես բարեփոխում

«Առավոտի» թղթակիցը եղել է Էստոնիայի կառավարությունում և թերթի միջոցով փոխանցել իր տպավորությունները: Նախ, Էստոնիայի վարչապետը անձամբ է 7 հայ լրագրողների առջև պահել դուռը, որպեսզի մերոնք անցնեն, երկրորդ` նրան ուղեկցում էր ընդամենը մի թիկնապահ, երրորդ, ոչ միայն «ամեն հինգշաբթի կեսօրին ասուլիս է անցկացնում կոալիցիոն կառավարության այլ նախարարների հետ միասին, այլ նաև պատասխանում է բոլոր լրագրողների հեռախոսազանգերին», չորրորդ` «Էստոնիայի կառավարության նիստերը հեռարձակվում են ոչ միայն կառավարության շենքում, այլ նաև ինտերնետով»:... Եվ այլն: Այս թերթը չի մոռացել նաև մեր կառավարության անդամներին և ՊԵԿ-ից ստացված տեղեկությունը, թե ինչ եկամուտ են ստացել մեր նախարարները 2009-ին, փոխանցում է իր ընթերցողին: Ըստ այդ տեղեկանքի «ամենաաղքատը ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետն է, ամենահարուստը` առողջապահության նախարարը», փաստ, որը խմբագրությանը դրդում է եզրակացնել, որ «Հայաստանի ամենաեկամտաբեր ոլորտը առողջապահությունն է»: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա «Հայկական ժամանակի» տպավորությամբ նա «տանուլ է տալիս» ՊԵԿ նախագահին. իբրև ապացույց նշվում է կառավարության երեկվա նիստում ընդունված գանգատարկման հանձնաժողովի ստեղծման որոշումը և այդ թեմայով տեղի ունեցած կարճառոտ քննարկումը: «Եթե վարչապետի ուզած հանձնաժողովն էլ ստեղծվի, շարքային հարկատուի համար դրանից ոչ մի օգուտ չի լինելու»,- կանխատեսում է «ՀԺ»-ն:
Մինչ «Գոլոս Արմենիի» ընթերցողը Հայռուսգազարդի գլխավոր տնօրենից գոհունակությամբ տեղեկանում է, որ «Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովված է» և նրա հետ միասին մտովի շնորհավորում սեպտեմբերի 5-ին նշվելիք «գազագործի» օրը, «Առավոտը», «ՀԺ»-ն և «Կապիտալը» միաբերան փոխանցում են «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյայի ակնարկը, թե չի բացառվում գազի նոր թանկացումը:
Մամուլը շարունակում է հարցեր ուղղել գյուղատնտեսության նախարարին: Վերջինս պատասխանել է «168 ժամին» և իբրև գյուղմթերքների թանկացման պատճառ նշել վատ եղանակը: Ինչ վերաբերում է պաշտոնաթողության խնդրին, ապա նախարարը, որպես իր կուսակցության զինվոր հարկ եղած դեպքում պատրաստ է գնալ և «ամենահեռավոր տարածաշրջանում իրականացնել իր աշխատանքը»: «Գոլոս Արմենիին» էլ կարծիք է հայտնում, թե «գյուղմթերքի հայկական շուկան տնտեսության ագրարային հատվածում եղած բոլոր հակասությունների խտացումն է»: Իսկ ընդհանրապես մեր երկրում թափ առած գնաճի պատճառը օլիգարխիան է. այս մտքի հեղինակն էլ Հրանտ Բագրատյանն է («Ժամանակ»): Նաև նրա մասնակցությամբ ստեղծված ՀԱԿ կենսաթոշակային ծրագրի շուրջ իրենց կարծիքն են հայտնել «Հայոց աշխարհը» («Տնտեսությունը հորով-մորով արին, անցան կենսաթոշակային բարեփոխմանը») և «Կապիտալը» («Ցանկությունների ծրագիր»):
Տեղեկացնելով, որ արդեն մեկ տարի է, ինչ ոսկու շուկաները վերահսկողի երես չեն տեսել, որի պատճառը «Տիգրան Սարգսյանի այն որոշումն է, որով արգելվում է 70 մլն դրամից պակաս շրջանառություն ունեցողներին ստուգել», «Առավոտը» հայտարարում է, որ ոսկեգործների մեքենայությունները շատացել են և նրանք «ոսկու ու ադամանդի անվան տակ բիժուտերիա են վաճառում»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ