Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 7 սեպտեմբերի 2010

Մեր բազմաբովանդակ կյանքը

«Կապիտալը» ընթերցողին է փոխանցել Նուրիել Ռուբինիի նոր մտքերը ճգնաժամի և հետճգնաժամային իրողությունների վերաբերյալ. «Արժույթը ոսկուց ավելի թանկ ու շահութաբեր է»: «Առավոտը» լուսաբանել է «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը` Դսեղում». ազգային հեքիաթները` միջազգային մատուցմամբ», իսկ «Հայոց աշխարհը» պարզել է, որ «Հրաշալի մարզաձև է այդ հանդբոլը»:
Նույն թերթը բոլորովին այլ տպավորություն է ստացել ՏՄՊՀ նախագահի երեկվա մամուլի ասուլիսից` չկարողանալով պատասխանել «Ո՞ւմ շահերն է պաշտպանում հանձնաժողովը, սպառողների՞, թե՞ տնտեսվարողների» հարցին: Ըստ «Կապիտալի» երեկ բեռնափոխադրող ընկերությունները նույնպես զարմացած էին Արտակ Շաբոյանի այն հայտարարությամբ, թե իրենք թանկացրել են իրենց ծառայությունները: Այս իրավիճակը թերթն ակամա համեմատել է անցած շաբաթվա մեկ այլ` գյուղնախարարի արած հայտարարության հետ և հանգել այն եզրակացության, որ ցորենի ալյուրի շուկայի տնտեսվարող սուբյեկտները «թյուր տեղեկություններ են տվել» ոչ միայն Գերասիմ Ալավերդյանին, այլև Արտակ Շաբոյանին: «Նովոյե վրեմյան» հայտնում է, որ Շաբոյանի փոխանցած այն տեղեկությունը, թե օգոստոս ամսին ալյուրը ոչ թե թանկացել, այլ... 20 տոկոսով էժանացել է, թև է տվել լրատվական գործակալություններից մեկի թղթակցին, բայց նա Երևանի վաճառակետերում 270 դրամից էժան ալյուր չի գտել: Շաբոյան-Ալավերդյան համեմատության գայթակղությունից զերծ չի մնացել նաև «Ժամանակը», որը սակայն պարզաբանման խնդրանքով դիմել է նաև ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանին: Վերջինս վստահեցրել է, որ սա դեռ ոչինչ, որ «հոկտեմբերին ալյուրի շուկայում նոր թանկացումներ են լինելու, և այդ ամենի պատճառը ներկայիս իշխանությունների անհեռանկարային քաղաքականությունն է»:
Եկող տարվա բյուջեի «լրագրային» քննարկումն են սկսել «Իրավունքը» («Ի՞նչ է խոստանում բյուջե-2011-ը») և «Հայկական ժամանակը» («Բյուջե` «նավսյակիով»): Երկուսն էլ այն համոզմանն են, որ չնայած կառավարությունն անցած նիստում ի գիտություն է ընդունել բյուջեի նախագծի որոշ նախնական դրույթներ, բայց դրանք ի վերջո էապես չեն փոխվի: Ուստի «ՀԺ»-ն տալիս է գլխավոր հարցը` «կկատարվի՞ արդյոք 2011թ. պետբյուջեն» և դեգերելով թվերի լաբիրինթոսում, եզրակացնում` «... նույնիսկ այնպիսի համեստ բյուջեն, ինչպիսին 2011-ի բյուջեն է լինելու, բացառված չէ, որ չկատարվի»: «Իրավունքը» մտահոգված է, որ «... տարիներ շարունակ, մեղմ ասած, բյուջետային ծախսերը առնվազն 20-30 տոկոսով իրականցվել են անհասկանալի», այժմ էլ «պետության արտաքին պարտքը հասել է խիստ մտահոգիչ մակարդակի», ուստի նախընտրելի էր առանց դեֆիցիտի բյուջե ունենալ, բայց ավա~ղ...
«Գոլոս Արմենիին» հարցազրույցի է հրավիրել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին, որի կարծիքով «Ապագա ճգնաժամերից կարող է պաշտպանել միայն փորձագիտական կառավարումը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ