Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 8 սեպտեմբերի 2010

«Լրագրող էլ կա` լրագրող էլ...»

Արթիկի մշակույթի տան բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպն արժանացել է մի շարք լրատվամիջոցների սևեռուն ուշադրությանը, այնքան սևեռուն, որ «Հայկական ժամանակը» դրան նվիրել է իր գրեթե ամբողջ առաջին էջը: Իբր, վարչապետի թիկնապահները «սահմանափակել են քաղաքացիների` սոցիալական դժգոհություններ պարունակող նամակները և որոշակի քանակից հետո հրաժարվել են դրանք փոխանցել վարչապետին»: Օրվա հերոսուհի-լրագրողուհին հատկապես ընդգծել է իր տարբերությունը «Երևանից բերված 20 լրագրողներից» և մտադրությունը` վարչապետին ուղղել ոչ թե «մշակութային հարցեր, այլ նորակառույց «Մուշ-2» թաղամասում առաջացած խնդիրների մասին»: «Ժամանակը», շարադրելով դեպքերի նույն հերթականությունը և մեջբերելով թղթակցուհու պատմածը, վերապատմել է նաև վարչապետի օգնականի` ավելի ուշ տարածած հայտարարությունը, որից ստացել է այն տպավորությունը, որ հեռուստաընկերության «կրած նյութական վնասը կհատուցվի»: Մշակույթի տան բացումը լուսաբանել է նաև «Առավոտը», որի փոխանցմամբ «վարչապետի ելույթից ոչ մի խոսք չլսվեց` բարձրախոսի անսարքության պատճառով»:
«ՀԺ»-ի «Իսկ գներն աճում են» խորագրի ներքո տպագրված հոդվածի առիթն այն է, որ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հոդվածագրի կարծիքով նախ պետք է բացատրել, թե դա ինչ բան է, ինչը և արվում է տնտեսագիտության դասագրքերի հիման վրա: Պարզաբանվում են նաև մի շարք այլ հարցեր և տերմիններ, որոնց հաջորդում է հիմնական եզրակացությունը` «Գործնականում Հայաստանում կլինի գնաճ, իսկ տնտեսությունը չի աշխուժանա»:
«Հակաճգնաժամային ծրագիրը սխալ է, կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, ըստ էության, օգուտ չտվեց». հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի երեկվա ասուլիսից այս մտքերն է հոդվածի վերնագիր դարձրել «Առավոտը»:
«Կապիտալը» հարցազրույց է արել «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ: Նա պարզաբանել է հանրությանը հետաքրքրող շատ հարցեր, որոնք սակայն ձեռնարկության աշխատակիցների համար մխիթարական քիչ բան են բովանդակում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ