Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 9 սեպտեմբերի 2010

Գերակա շահ և շահի գերակայություն, ինչն ի վերջո նույն բանն է

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից «Հայկական ժամանակին» դուր չեն եկել Նիդերլանդներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունների ստեղծման որոշումները և դրանց հիմնավորումները: Հոդվածագիրը ենթադրում է, որ «փաստորեն մերոնց ձգում է Հաագայի` առաջին հերթին միջազգային քրեական դատարանը», իսկ Ճապոնիայում մեր դեսպանը պարզապես անելիք չունի, «ամբողջ օրը պարապ-սարապ «ֆռֆռալու է»:
«Կապիտալը» նիստի օրակարգից ուշադրություն է դարձրել եվրոպական երկու զուգարան տեղադրելու համար Երևանում տարածք տրամադրելու որոշմանը, իսկ թե տեխնիկական ինչ չափանիշներով են դրանք օժտված լինելու, «էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծի տեղեկանքում որևէ խոսք չկա»:
«Ժամանակի» «հավաստի տեղեկություններով» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս ձեռք է բերել Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը և կառավարության այսօրվա հերթական որոշումը, որով նշված հասցեին հարող բակային տարածքը ճանաչվելու է բացառիկ` գերակա հանրային շահ, թելադրված է այն Հովիկ Աբրահամյանին հանձնելու մտադրությամբ: Թերթը նրա աջակից և փայատեր է համարում «ՀՀ կառավարությանը, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և ոստիկանությանը»: Իսկ ահա «ՀԺ»-ն այլ տեղեկություն ունի. իբր հարկային մարմինները սկսել են Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկությունների «գրոհը», ինչը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի միջոցով հերքել է խոսնակը:
Կառավարության օրենսդրական նախաձեռնություններից իր «այժմեականությունը» չի կորցրել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ավտոմեքենաների ներմուծումը արգելելու առաջարկը: Հարցի էությունը «168 ժամի» խնդրանքով հիմնավորապես և բազմակողմանիորեն պարզաբանել է Արմեն Ալավերդյանը:
Երկրի ՀՆԱ-ի կառուցվածքի բաղադրիչների խորհրդավոր դասավորությունն է փորձում բացահայտել «Գոլոս Արմենիին» իր «Տնտեսությունն ըստ... Վինի թուխի» հոդվածում: «Նովոյե վրեմյան» դրվատանքով է խոսում ՀՀ վերահսկիչ պալատի և իր ղեկավարի «մարտական անուրանալի հատկանիշների» մասին, որոնց շնորհիվ բացահայտվել ու բացահայտվում են շատ ու շատ չարաշահումներ:
«168 ժամի» վերլուծականը, որը նվիրված է հունվար-օգոստոս ամիսների գնաճի քննությանը, ընթերցողին հորդորում է երջանիկ լինելու համար հավատալ վիճակագրության մատյաններին: Դրական զգացողություն է հարուցում նաև «Հայոց աշխարհի» «Ինչպիսին կլինի 2011-ի բյուջեն» հոդվածը:
«Առավոտը» շարունակում է «ստուգել» մեր պաշտոնյաների գրպանի պարունակությունը` այս անգամ հայտնելով, որ ամենաաղքատը Տավուշի, ամենահարուստը` Արարատի մարզպետներն են:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ