Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 14 սեպտեմբերի 2010

Իմաստի և անիմաստության սահմանագիծը

Էլեկտրոնային լրատվամիջոցների նախորդ երկու-երեք օրվա և տպագիր մամուլի այսօրվա մի շարք հրապարակումներ շեշտում են Դիլիջանում տեղի ունեցած միջազգային համաժողովի նշանակալիությունը` «Ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է» («Հայաստանի Հանրապետություն»), «Ապագան պետք է տեսանելի լինի» («Գոլոս Արմենիի»), «Հույժ գաղտնի քննարկում. ինչպե՞ս Վենեսուելայի փորձը բերել Հայաստան» («Կապիտալ». ի դեպ, թերթը տարակուսում է, թե «սոցիալիստական Վենեսուելայի ո՞ր հաջողությունը նկատի ունի ֆինանսների նախարարը, երբ ասում է` այդ երկրները զարգացած տնտեսություններ են»): Համաժողովի համատեքստում վերլուծելով մեր երկրի տնտեսությունը, «Իրավունքը» արձանագրում է, որ «մոտ 35 տոկոսով հեռու ենք 2008-ի մակարդակից»: Հետևությունը, ըստ թերթի, մեկն է` «Կրիայի քայլերով հեռուն չես գնա»: «Հայկական ժամանակը» դրական է համարում այն, որ ՀՀ վարչապետը համաժողովում խոսել է արտահանման «ամենևին ոչ աճի, այլ աճի խթանման անհրաժեշտության մասին: Բայց շատ վատ է, որ միայն խոսում են»: Հոդվածագիրն այնուհետև անդրադառնում է խնդրի «գեղարվեստական» կողմին` հընթացս թվարկելով օտարերկրյա հյուրերի անունները: Նրանցից պրոֆեսոր Հաուսմանի անունը հատուկ է առանձնացնում «168 ժամը», քանի որ այդ գիտնականը մինչ այդ դասախոսությամբ էր հանդես եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Թղթակիցը զարմանում է. «Արժե՞ր արդյոք տարիքն առած ու զբաղված մարդուն բերել-հասցնել Հայաստան, որ նա ասի մի բան, ինչը արդեն մեկ տարի շարունակ կրկնում է վարչապետ Տիգրան Սարգսյանը»:
«Գոլոս Արմենիին» դժվարանում է տրամաբանական համարել սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քայլերը. «Չնայած գազը թանկացել է 37 տոկոսով, իսկ կարտոֆիլը` 300», փոխհատուցում է արվում միայն գազի պարագայում: Այս թերթին չի գոհացնում նաև կառավարության քաղաքականությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. «Պետությունը նմանակում է կառավարումը»: Հաջորդ հոդվածում «Գոլոսը» տրամաբանական չի համարում նաև ԱԺ դահլիճի «գլոբալ» նորոգումը, քանի որ «ամենադաժան տնտեսական ճգնաժամի եռուն շրջանում իշխանությունը որոշել է, որ խորհրդարանը պետք է գեղեցիկ լինի, և գեղեցկության համար տնտեսելու կարիք չկա»:
«Հայոց աշխարհը», հակիրճ ներկայացնելով ՀԴՄ կտրոնների խաղարկության հայրենական ամբողջ «հերոսապատումը», գտնում է, որ այն չի արդարացրել իրեն, և առաջարկում է «մտածել այլ տարբերակների մասին, քանի դեռ գաղափարն ամբողջապես չի վարկաբեկվել»:
ՌԴ քաղաքացին բաց նամակ է հղել ՀՀ նախագահին` խնդրելով կանխել ՀՀ տարածքում ներդրում կատարելու իր և իր գործընկերների նախաձեռնությունը ձախողելու փորձերը: «Առավոտի» կարծիքով նամակը «կարող է դիտվել իբրև հաղորդում հանցագործության մասին»:
«Առավոտի» թղթակիցը, անցած կիրակի Ստամբուլի օդանավակայանում ենթարկվելով թուրքական իշխանության ցուցաբերած քսենոֆոբիային, նույնպես հանգել է այն եզրակացության, որ նրանք «Եվրոպայից դեռ շատ հեռու են»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ