Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2010

«Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք...»

Եթե բնապահպան Կարինե Դանիելյանը ժամանակին տեղեկացված լիներ, ապա «վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարով կազմված «Մաքուր հայրենիք» ծրագրի անունը կլիներ «Մաքուր և կանաչ հայրենիք». «Մի կողմից ասում ենք մաքուր հայրենիք, մյուս կողմից Երևանում հակասանիտարական և համաճարակային իրավիճակ է ստեղծվում» («Առավոտ»): Պակաս աղետալի վիճակում չէ մեր տնտեսությունը, քանի որ Արա Նռանյանի կարծիքով, որը նա փոխանցել է «Ժամանակի» թղթակցին, մեզանում «չկա դիմադրողականություն և ճիշտ ազգային տնտեսություն կառուցելու ռազմավարություն»: Ինչ վերաբերում է ՀԲ պաշտոնյաների գովեստին, թե «ՀԲ ծրագրերի լավագույն փաթեթը Հայաստանում է և իրենք գոհ են դրա իրականացման արդյունքներից», ապա տնտեսագետը դա բնական է համարում, քանի որ ՀԲ-ն, ինչպես և միջազգային մյուս կառույցները շահագրգիռ կողմ են, «Հայաստանի տնտեսական քաղաքականության մշակողն ու ակտիվ իրականացնողները»: Արա Նռանյանի կարծիքով երկրի փրկությունը «նոր արժեհամակարգի» ձևավորումն է և «նոր սերնդի» ի հայտ գալը: «Հայկական ժամանակն» այսօր փիլիսոփայորեն չի տրամադրված և արձանագրում է փաստերն ու դրանցից բխեցնում սեփական հետևությունները. «Արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանը մտնում է բարձր գնաճային փուլ», «ՀԺ»-ի համար նաև ակնհայտ է, որ «սա դեռ սկիզբն է»: Այնուհետև թվարկվում են օրեցօր թանկացող ապրանքները` ձեթը, նավթը և իհարկե հացահատիկը, իբրև հետևանք` ալյուրը և հացը: Մինչդեռ «Կապիտալի» հարցերին պատասխանած վերլուծաբան Միքայել Վերդյանի կարծիքով «ցորենի միջազգային գները կարող են նվազել», և ցորենի ներմուծման այս տարվա միջին գինը տոննայի համար չի գերազանցի 300 դոլարը»: Ի լրումն վերը շարադրվածի «Ազգը» փոխանցում է «Կոռուպցիան Հայաստանում» հետազոտության արդյունքների մի մասը. «Հայաստանի տնտեսության զարգացման ամենալուրջ խոչընդոտը», հայ գործարարների կարծիքով «մենաշնորհներն» են, հետո` կոռուպցիան, հետո` ֆինանսատնտեսական ճգնաժամը և այլն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ