Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2010

«Բարի, գեղեցիկ, առաքինի...»

Երկրի ներքաղաքական կյանքն ալեկոծվել է: «Վ.Բոստանջյանը «հրաժարական տվեց» քավորի պաշտոնից. պատճառը Ալ.Շիրվանզադեն և Վ.Դալլաքյանն են» («Առավոտ»), «Մի´ ուրացեք ձեր եղբորը. հրաժարվեց քավորությունից» («168 ժամ»), «Մեղք եք, մեղք» («Ժամանակ»), «Շիրվանզադեի «բոստովիկիդոդոպեդիան» («Հայկական ժամանակ»): Եվ այլն:
Իսկ ՀՅԴ-ն դժգոհ է կառավարության սոցիալական քաղաքականությունից և առաջարկում է «ցտեսություն ասել այս կառավարությանը և ունենալ այնպիսի կառավարություն, որը պատրաստ կլինի ոչ միայն հանրության պահանջը կատարել, այլև իր պարտքը` ներկա և ապագա սերունդների հանդեպ»,- երեկ հայտարարել է Արծվիկ Մինասյանը («Կապիտալ»):
Պատգամավոր Արման Սահակյանը, ըստ «Ժամանակի», «խելամիտ առաջարկ» չի համարում ՀԱԿ-ի «100 քայլը»` ընդունելով, որ որոշ քայլեր իշխանությունն «ինքնըստինքյան անում է», և դա չի նշանակում, որ դրանք ընդդիմությունն է առաջարկել:
Ֆինանսական համակարգի հաշտարարը, պատասխանելով «168 ժամի» հարցերին, մասնավորապես հայտարարել է, որ անպայման կհրապարակի հաշտարարի հետ չհամագործակցող կազմակերպությունների անունները` եթե այդպիսիք լինեն: Թերթի մեկ այլ հոդվածում արծարծվում է պետական կառույցների փաստաթղթերում եղած «մեծ հակասությունների» իրողությունը, ինչը նշում է նաև Անահիտ Բախշյանը: Մեկ այլ թղթակցության մեջ «168 ժամը» փոխանցում է հոլիվուդյան կինոռեժիսոր Ա.Կուպելյանի այն հայտարարությունը, թե Վարդան Մամիկոնյանի մասին ֆիլմ նկարելու իր մտադրությամբ մեր կառավարությունից «ավելի հետաքրքրված են ուրիշ երկրների կառավարությունները»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ