Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 17 սեպտեմբերի 2010

Մերձավոր և հեռավոր ապագա

«Իրատես դե ֆակտոն» «շատ մեսիջներ» է ստացել Դիլիջանի տնտեսական համաժողովից: Նախ, այնտեղ «ցուցանվում էր` որքան մեծ է Տիգրան Սարգսյանի սատարման դիապազոնը դրսում»: Մյուս մեսիջները, ըստ հոդվածագրի, տրվել են համաժողովին հաջորդած խնջույքի ժամանակ, երբ բաժակ է բարձրացվել հանուն ՀՀԿ ներկայի և հատկապես` ապագայի: Նույն թերթի նույն հեղինակի մեկ այլ մանվածապատ ու ծեքծեքուն շարադրանքից կարելի է հասկանալ, որ նա մտերիմ հարաբերություններ ունի երկրի ամբողջ ղեկավարության հետ, ուստի անգամ ամենա-ամենա ղեկավարներին դիմում է անունով, տնավարի, հեգնանքի ու նույնիսկ ծաղրանքի երանգներով, մի վարքագիծ, որը ամբողջովին ու լիովին բնութագրում է երկրիս լրագրողական այդ թևի մակարդակը: Եվ կրկին «դաշտ է նետվում» այն լուրը, թե ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է վարչապետը:
«Ժամանակը» բացահայտել է Ռոբերտ Քոչարյանի «բացասական» հատկանիշներից ևս մեկը. պարզվում է` գնելով Տալվորիկ գյուղի հողատարածքից 3 հազար հեկտարը (ի դեպ ամեն մի քմ դիմաց վճարելով 130 դրամ), ՀՀ երկրորդ նախագահը լավ հարևանություն չի անում գյուղացիների հետ: Նրա գնած հողը, ըստ տալվորիկցիների, չի մշակվում, աշխատատեղեր չեն ստեղծվում:
Կառավարության երեկվա նիստը տարբեր ծավալներով լուսաբանել են բոլոր լրատվամիջոցները, մասնավորապես «Հայաստանի Հանրապետությունը», որը օրակարգի հարցերի վերաբերյալ հարցազրույց է արել մի քանի նախարարների հետ: Ահա մյուս թերթերի հրապարակումների վերնագրերը. «Ընթացակարգը հեշտացվեց. առաջիկայում կպարզեցվի ընկերությունների հիմնադրման ընթացակարգը»: «Գազամատակարարման դադարը միտումնավոր չէ» («Առավոտ»), «Կկառուցվի Մեղրու ՀԷԿ-ը», «Ընկերությունները կստեղծվեն մեկ օրում` մեկ պետական հաստատությունում» («Ազգ»), «Հայաստանն ու Իրանը երկու հէկ կկառուցեն. ներդրումները կանի իրանական կողմը», «Նախարարը հակասում է վարչապետին» («Կապիտալ»), «Գնա Մեղրի, արի սիրեմ», «Նաիրիտը» կգործարկվի՞» («Հայկական ժամանակ»):
ՏՏ ոլորտում աշխատող ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը «Դելովոյ էքսպրեսին» տված հարցազրույցում հավաստում է, որ «Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունները» և հանգամանորեն պարզաբանում, թե ինչու:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ