Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 18 սեպտեմբերի 2010

Հայկական խաղողը և վրացական բանաձևը

«Կապիտալը» հաղորդում է, որ «Վերին Լարս» անցակետում կուտակված հայկական մեքենաների թիվն արդեն հասել է 25-ի («Հայկական խաղողը մնացել է վրացական լեռներում»): Վկայակոչելով ուկրաինական կայքերից մեկը, թերթը վրացական հերթական անբարեհաճությունը բացատրում է այն հանգամանքով, որ «Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է ընդդեմ վրացական բանաձևի»: «168 ժամը» «Ոգևորություն, որը տևեց ընդամենը վեց ամիս» հոդվածում, հույս հայտնելով, որ հարցը կարող է կարգավորվել «մինչև թերթի այս համարի լույս տեսնելը», այնուամենայնիվ սույն փաստի առթիվ պարզ է համարում մի բան` «եթե ժամանակին մեզ ֆորպոստի տեղ էին դնում միայն ռուսները, այսօր նույնը փորձում են անել վրացիները` բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տալով իրենց արևելյան հարևանի նկատմամբ»:
Նույն «168 ժամը» խորամուխ է եղել Նալբանդյան-Թումանյան-Ավագ Պետրոսյան փողոցների և Սայաթ-Նովայի պողոտայի միջնամասում գտնվող տարածքի վերաբերյալ կառավարության ընդունած որոշման փաստաթղթերի փաթեթում: Ըստ հոդվածագրի, «օրինագծերը գրել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը», բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու «առաջարկություն ներկայացրել» քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Թերթը գրում է, որ ավտոմեքենաների կայանմանը վերաբերող օրենքի պայմաններն, օրինակ, «բավական սարսափազդու են ՀՀ քաղաքացիների համար», քանի որ էապես ավելացնում են կայանատեղիների վարձավճարները: Իսկ ահա արդարադատության նախարարի ներկայացրած մեկ այլ որոշման նախագիծ, որը վերաբերում է ձեռնարկությունների գրանցումը դյուրացնելուն, քննադատում է «Հայկական ժամանակը»: Թերթի կարծիքով այն ոչ միայն հակակոռուպցիոն չէ, այլև կոչված է սքողել «դատավորների, դատախազների, զինված ուժերի, ոստիկանների, նախարարների, պատգամավորների մակարդակում կատարելապես արմատացած, գոյաձև դարձած ու դեռ էլի խորացող» կոռուպցիան:
Առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճի հարցն են արծարծում «Ժամանակը» («Ո՞ւր հասանք. երբ միրգը ճոխություն է») և «Գոլոս Արմենիին» («Տնտեսման ռեժիմը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ