Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 սեպտեմբերի 2010

Նոր քաղաքի տեսլականը, և ոչ միայն...

Նախորդ օրերին էլեկտրոնային լրատվամիջոցները, իսկ այսօր` թերթերը, մանրամասն լուսաբանել են ՀՀ կառավարական պատվիրակության այցը ՉԺՀ. «Հայաստանի ազգային օրը` «Շանհայ էքսպո-2010»-ում. վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով Չինաստանում է» («Հայաստանի Հանրապետություն»), «Շանհայ էքսպո-2010»-ում նշվել է Հայաստանի օրը» («Ազգ»):
«Հայկական ժամանակը» վերջապես պարզել է գնաճի պատճառը և ընթերցողին փոխանցել իր հաշվարկներն ու եզրակացությունը` «Առանց գների աճի ՀՀ-ում այսօր հնարավոր չէ ապահովել ոչ տնտեսական աճի ցուցանիշ, ոչ էլ հարկերի հավաքման ընդունելի մակարդակ», և հետո. «Ստացվեց, որ իշխանության շահերը հակադարձ են տնտեսության և բնակչության շահերին»: Ըստ թերթի մեկ այլ տեղեկության Ախուրյանի շաքարի գործարանի շաքարավազը ավելի թանկ է վաճառվում, քան ներկրվածը:
«Կապիտալը», հիմք ընդունելով ԿԲ հրապարակած հուլիս ամսվա տեղեկագիրը, զարմանում է. «Անհասկանալի է` եթե իսկապես տասնյակ հազարավոր հայաստանցիներ գնում են Թուրքիա և ապօրինի կարգավիճակով աշխատում այնտեղ, ապա ինչպես է ստացվում, որ Հայաստանից Թուրքիա 6-7 անգամ ավելի շատ մասնավոր տրանսֆերտներ են փոխանցվում, քան Թուրքիայից Հայաստան»:
Մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Վարդան Բոստանջյանը: «Ժամանակի» («Արևը որ մայր է մտնում, Արևիկին փոխելը չի օգնի») և «Հայկական ժամանակի» («ԲՀԿ-ն փոխում է կուրսը») պնդմամբ նա ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում փոխարինելու է օրերս հրաժարական տված Արևիկ Պետրոսյանին: Իբրև հնարավոր թեկնածուներ տրվում են նաև Սամվել Բալասանյանի, Արամ Սաֆարյանի և Նաիրա Զոհրաբյանի անունները:
Սեպտեմբերի 21-ի «Հայկական ժամանակում» «Վազգեն Մանուկյանից դեռևս 1990-ի օգոստոսի 4-ին անվերադարձ հիասթափված» Լիզա Ճաղարյանը հիասթափվելու ևս մեկ առիթ է ունեցել` տեսնելով, որ Հանրային խորհրդի նախագահը հարցազրույցի ժամանակ «կոորդինատորին բնորոշ ծեքծեքումներով փորձում էր ապացուցել, որ ներկա պահին բանտերում նստած քաղբանտարկյալները քաղբանտարկյալներ չեն»: Հոդվածում հիշատակվում են այլ գործիչներ ևս, ովքեր «լավ, թե շատ լավ, ամեն դեպքում էս խառը, ծանր ժամանակներում մի կտոր հացի տեր են դառել ու ինքնամոռաց կոխկրճում են ամեն ինչ` իրենց անցած ճանապարհն էլ, իրենց սկզբունքներն էլ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ