Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 23 սեպտեմբերի 2010

Գյուղնախարարության աշունը

Այն «ցնցող ու ծանր» է անվանել «168 ժամը», քանի որ «տնտեսական իմաստով տագնապալի շրջան է», մեր «վաստակաշատ գյուղնախարարությունը» նախորդ տարիների նման հպարտ չի զեկուցում, որ մեծ քանակությամբ բերք ու բարիք է ամբարվել: «Աճը դանդաղում է. ութ ամսում` 3.1 տոկոս»,- արձագանքում է «Կապիտալը», որին երկրորդում են «Հայոց աշխարհը» («Տնտեսական աճը շարունակում է սեղմվել, նվազել է ևս 0.9 տոկոսով»), «Ազգը» («Հայաստանի տնտեսական աճը` 3.1 տոկոս, սակայն օգոստոսին կտրուկ աճ է արձանագրվել հուլիսի համեմատ»): Իսկ «Հայկական ժամանակը» վերջապես գտել է տնտեսական անկման և ընդհանրապես ամեն ինչի պատճառը. դա երազելն է, ընդ որում այն իմաստով, ինչ նկատի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը Շանհայում ասելով. «Ես համոզված եմ, որ եթե Հայաստանում լինեն մարդիկ, որոնք կարողանում են անկեղծորեն հավատալ նոր գաղափարներին, որոնք երազել են այսպիսի «Աշխարհի քաղաք» կառուցել, ապա այն անպայման կկառուցվի»:
Կառավարության առաջիկա նիստի օրակարգից «ՀԺ»-ն առանձնացնում է «պաշտոնական տառատեսակ» հաստատելու, իսկ «Ժամանակը»` «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրին» հավանություն տալու նախագծերը: «Ժ»-ն հաղորդում է, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները վաղօրոք մի շարք առաջարկներ էին արել, որոնք սակայն «ագրեսիայով» է ընդունել ԿԳ նախարարը: Ավելին, հաշվի չեն առնվել նաև մասնագետների` Հենրիկ Հովհաննիսյանի, Բաբկեն Հարությունյանի և «ՀՀ ԳԱԱ հումանիտար բլոկի» դիտողությունները: Եվ ահա կառավարությունը վաղը հաստատելու է սույն փաստաթուղթը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն էլ, «168 ժամի» փոխանցմամբ, բավարար հսկողություն չի իրականացնում բյուջեից հատկացված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ, և օգտվելով դրանից, «շատ մեծ գումարներ են յուրացնում այն ընկերությունները, որոնք շահում են այս կամ այն ճանապարհահատվածի շինարարության համար հայտարարված մրցույթը»: Այս եզրակացությունն արել է ՀՀ վերահսկիչ պալատը, և թերթը մտադիր է առաջիկա համարներում շարունակել խնդրի արծարծումը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ