Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 28 սեպտեմբերի 2010

«Մեռնեմ օրենքին»

«Ակցիզային հարկի մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով, «Իրավունքի» կարծիքով, կառավարությունը սկզբնավորել է մի գործընթաց, որն առաջիկայում «բազում քննարկումների, քննադատության և ի վերջո որոշ ապրանքատեսակների գների բարձրացման կարող է հանգեցնել»: Թերթը այդ քայլին դիմելու մի քանի վարկած է քննարկում, որոնցից մեկն էլ «Ուկրաինայի ճնշումն է», այսինքն` ներմուծվող և տեղում արտադրվող ապրանքատեսակների ակցիզային դրույքաչափերի հավասարեցման պահանջը: Նույն թեմային է անդրադառնում «Հայոց աշխարհը» և նշում, որ հաստատագրված վճարի համակարգից հրաժարումը «այնքան էլ կառավարության նախաձեռնությունը չէ», այն ամրագրված է ԱՄՀ և կառավարության կնքած հուշագրերով, որոնց համաձայն «առաջարկվող փոփոխությունները պետք է օրենսդրական տեսք ստանան և գործողության մեջ մտնեն արդեն հաջորդ տարվանից»:
«Առավոտի» տեղեկացմամբ առայժմ «փակ դռների հետևում» քննարկվում է մեկ այլ օրինագիծ ևս` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը: Տնտեսագետ Հարություն Մեսրոպյանի խոսքով նշված օրենքը «չաշխատող է». «Եթե կա մենաշնորհ, բնական է, որ չկա մրցակցություն...Պետք է մենաշնորհների վերացման տարբերակներ գտնել»: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին առաջարկում է տուգանքի փոխարեն «սահմանել ներկրվող ապրանքի թույլատրելի չափաքանակը և արգելել խոշոր չափերի հասնող արտադրանքի ներմուծումը»:
«Ժամանակը» հանգամանալից հարցազրույց է արել ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Խաչիկ Գևորգյանի հետ, որը նկարագրում է կառավարության ձեռնարկած միջոցները կրթության զարգացման ուղղությամբ, մասնավորապես` «Լույս» հիմնադրամի գործունեությունը:
Գիտության ոլորտի խնդիրներն են արծարծում «Գոլոս Արմենիի» «Գիտությունն սպասում է քաղաքական ուժեղ որոշման» կլոր սեղանի մասնակիցները:
«Հայկական ժամանակը» «ձևական և անարդար» է համարում «Հ1»-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքը: Մասնակիցներից մեկը, օգտվելով առիթից, «ուզում է դիմել վարչապետին` իմանալու, թե ինչու ռադիոյում 5 տարին մեկ չի անցկացվում գոնե ձևական մրցույթ, ի՞նչ է, Ամիրյանը հավերժական տնօրե՞ն է»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ