Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 30 սեպտեմբերի 2010

«Դու էլ ասա...»

«Հայկական ժամանակին» դուր չի գալիս, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները մի կողմից «քաջատեղյակ են հայաստանյան տնտեսության վիճակին, մյուս կողմից ստիպված են իրենց հրապարակային ելույթներում հնարավորինս քիչ ու մեղմ քննադատել կառավարությանը»։ ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային հորդորելով ավելի բաց խոսել, («Ասա, խոսա, թող սֆաթդ բացվի»), «ՀԺ»-ի Հայկ Գևորգյանը ներկայացնում է ԱՄՀ-ի քննադատական դիտարկումները, դրանց վեհերոտությունը պատճառաբանելով մի «կարևոր հանգամանքով»՝ «Հայաստանը որքան շատ պարտք ունենա, այնքան մեծ կլինի կախվածությունը Արևմուտքից և Ռուսաստանից»։
Գիերմո Տոլոսայի ասուլիսն առավել հանգամանորեն է լուսաբանել «Կապիտալը» («Հայաստանը չի կարող աճել միայն շենք կառուցելով»), ընդգծելով ԱՄՀ-ի ներկայացուցչի հիմնական մտահոգություններն առ այն, որ անհրաժեշտ է խթանել արտահանումը, բարելավել գործարար միջավայրը, արդիականացնել հարկային վարչարարությունը, ավելի համարձակ ու խոր բարեփոխումներ իրականացնել, քանի որ երկու տարի անց ՀՀ բյուջեի 25%-ը դրվելու է արտաքին պարտքի սպասարկմանը։
Ուշադրություն հրավիրելով, որ 14 տոկոսանոց տնտեսական անկումից հետո Հայաստանի տնտեսությունն այժմ դանդաղ տեմպերով վերականգնվում է, «Ազգը» շեշտադրում է անում այն հանգամանքի վրա, որ ըստ ԱՄՀ-ի ուսումնասիրությունների «զավեշտալի բարձր են» ԱԱՀ գերավճարները։
Անդրադառնալով «ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության ծրագիր» փաստաթղթին և համեմատելով նախորդ կառավարությունների գործունեության հետ, «168 ժամի» մեկնաբան Արա Գալոյանն այն անվանում է «ընթեցողի հոգին փառավորող և ինչ-որ տեղ անկեղծ փաստաթուղթ», սակայն խիստ մտահոգված է, որ «ազգային անվտանգության տեսանկյունից գրված տնտեսական փաստաթղթում նշվում է, որ ստեղծված իրավիճակը կառավարությանը պարտադրում է առևտրային պայմաններով փոխառու միջոցներ ներգրավել, ինչը նշանակում է հարաճուն տեմպերով ավելացնել երկրի պարտքը»:
«Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանին խիստ վշտացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքն այն մասին, որ հայոց բանակը վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը։ Արդյո՞ք նրան մտորելու նոր առիթ չի տա այս անգամ էլ «Կապիտալի» հրապարակումը, որ վերնագրված է՝ «Վարչապետը շատ գոհ է վերահսկիչից»։
ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նշտաշրջանը շատ ԶԼՄ-ների է հետաքրքրել, «168 ժամին» հատկապես դուր է եկել ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի մի խոսքը, որն էլ դարձել է հրապարակման վերնագիր՝ «Հարկավոր է բռնել ու նստացնել»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ