Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 1 հոկտեմբերի 2010

«Նահանջ առանց երգի»

«Ժամանակի» փոխանցմամբ դարձյալ խիստ տարբերվել են ՀՀ կառավարության և ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի տեսակետները: Գործադիրը հաստատել է 2011թ. պետբյուջեի նախագիծը, իսկ ՀԱԿ տնտեսագետը նկատել, որ «զարգացման ոչ մի միտում չկա այս բյուջեում», որ սա «տեղում դոփելու, նույնիսկ` նահանջի բյուջե է»: Ընթերցողին ներկայացնելով եկող տարվա բյուջեի հիմնական ցուցանիշները, «Հայկական ժամանակը» հընթացս բացատրում է, որ «կառավարությունը պետք է «Հայկական աշխարհի» տեսլականից դուրս գա և մտածի` արդյոք Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է այդքան հարկեր վճարել»: «Առավոտի» թղթակիցն էլ նկատել է, որ նիստի օրակարգի ընդամենը մի քանի հարցն է վերաբերել զուտ Տավուշի մարզին, մինչդեռ մյուս արտագնա նիստերի ժամանակ մարզերի խնդիրներն արտացոլող հարցերն անհամեմատ շատ էին («Կառավարությունը Տավուշում»): Նիստի մասին բավարար տեղեկություն կարող են ստանալ «Կապիտալի» («2011թ. բյուջեի նախագիծը հավանության արժանացավ. կառավարությունը ծրագրում է դեֆիցիտի 3 տոկոս կրճատում և 4.6 տոկոս տնտեսական աճ»), «Հայոց աշխարհի» («2011-ի բյուջեի ծախսերն ընդհուպ մոտեցան 1 տրիլիոնի. կառավարությունը հաստատեց բյուջեի նախագիծը») ընթերցողները:
«Իրավունքը» երկրի կացությունը նկարագրելու ընթացքում («Իմաստունության ազգային առանձնահատկությունները») առատ մեջբերումներ է արել Ներսես Երիցյանի, Գիերմո Տոլոսայի և Սերգեյ Ստեպաշինի մտքերից, իսկ «Կապիտալին» զարմացրել է «Հայաստանի շինարարության և շինանյութերի արտադրության սեգմենտում 2010թ. ութ ամիսների կտրվածքով արձանագրված ուշագրավ պատկերը», երբ շինարարությունն անկում է գրանցել, շինանյութերի արտադրությունը` աճ:
«Ազգը» տպագրել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ պատասխան հայտարարությունները «ՀՌԱԿ, այսպես կոչված, «տնտեսական հանձնախմբին»: «Նաիրիտը» վերստին հիշեցնում է, որ Հարություն Առաքելյանի հետ ինքը քննարկելու «միայն մի հարց ունի, այն էլ միայն դատական ատյաններում` նրա 6.6մլն դրամ պարտքը «Նաիրիտին»: «ՀԺ»-ն «Նաիրիտի» նախկին տնօրեն Լևոն Շահվերդյանին հարցրել է, թե «կզարմանա՞ արդյոք նա, եթե իմանա, որ «Նաիրիտի» ներկայիս տնօրենի աշխատավարձը ամսական 9մլն դրամ է»: Լ.Շահվերդյանը «ստեղծված իրավիճակում» դա անբարոյականություն է համարել:
Նույն «ՀԺ»-ն «անմեղ ձևանալու» նշան է ընդունել ՔԿՎ-ին հատկացված միջոցները իբր կրճատելու վարչապետի մտադրության վերաբերյալ հրապարակմանն ի պատասխան ՔԿՎ-ից ստացած հերքումը, ըստ որի նման քննարկում չի եղել:
«Ռեսպուբլիկա Արմենիան» ռոքի երկրպագուների համար խիստ ոգևորիչ է համարել ՀՀ վարչապետ, «համատեղության կարգով` նաև երկրի գլխավոր ռոք-համակարգող» Տիգրան Սարգսյանի բլոգի համապատասխան գրառումը և «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնությունը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ