Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 2 հոկտեմբերի 2010

Մարկեսն էլ չօգնեց

Լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ վարչապետը Մասիս կայարանում ներկա է եղել ՌԴ-ից ներմուծված սերմացու ցորենի բեռնաթափմանը, նշել, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում առաջիկա 4-5 տարվա ընթացքում հացահատիկի արտադրությունն ավելացնելու ուղղությամբ («Էլիտարն եկավ»- «Առավոտ», «Ռուսաստանից ներկրված սերմացուն կտրամադրվի խոշոր հողատերերին»- «Կապիտալ»): «Ժամանակին» տարօրինակ է թվացել, որ վարչապետն անձամբ դիմավորել է վագոնը: Թերթը սկսել է այդ քայլը բացատրելու պատճառներ փնտրել, հեգնելու և սրախոսելու անհաջող փորձեր ձեռնարկել, նույնիսկ դիմել է Մարկեսի օգնությանը, բայց ապարդյուն. ընթերցողը հազիվ թե հասկանա թղթակցի տվայտանքները:
Մյուս լրատվամիջոցները փոխանցել են նաև ՀՀ վարչապետի հավաստիացումը, որ «կառավարությունը բացառում է ընթացիկ ԱԱՀ-ի չվերադարձը արտահանողներին» («Կապիտալ», «Առավոտ»):
«Հայկական ժամանակը» առաջին իսկ էջում պնդում է, որ «հեռուստատեսությամբ հայտարարված գներով մթերվում է միայն օլիգարխների այգիներում աճեցված խաղողը, իսկ «անտեր» գյուղացու բերքը կամ «անորակ» է լինում, կամ «ցածր շաքարայնություն» է ունենում...»: Պակաս մտահոգիչ չէ 2-րդ էջը, որտեղ տպագրված հոդվածի հեղինակը տալիս է բազմաթիվ հարցեր և դրանց պատասխանն ստանալու համար պատմում «մի փոքրիկ պատմություն» («Ջեներալ էլեկտրիկ», «Բամօ», «Սքայֆաքս», «Կ.Դեմիրճյան կենտրոն»): Եզրակացությունը մեկն է` Հայաստանում զբաղվում են «պետական ռեկետով»:
«Ժամանակի» փորձագետ-տնտեսագետը, վերլուծելով եկող տարվա պետբյուջեի որոշ դրվագներ, 2011-ը հայտարարում է «սովի տարի». «կանգնելու ենք ներքին դեֆոլտի առջև, երբ բնակչությունը չի կարողանա վճարել իր սննդի համար»:
«Գոլոս Արմենիին» հիշեցնում է, որ Հայաստանի կառավարությանը տնտեսական զարգացմանն ուղղված խորհրդատուների թիվը քիչ չի եղել` Լի Քվան Յու, Աբել Աղանբեկյան, Լեշեկ Բալցերովիչ: Թերթի կարծիքով կառավարությունն ականջալուր է լինում խորհուրդներին, սակայն «գործնականում ոչ մի հետևություն չի անում»: Իբրև ապացույց օրինակ է բերվում ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Եկող տարվա պետբյուջեի նախագծի ցուցանիշները քննադատում է «168 ժամը», իսկ «Ժամանակի» զրուցակից, ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը «Ժողովրդի բարեկեցության կտրուկ նվազման և տնտեսության վիճակի» պատճառ է համարում «սխալ դրամավարկային քաղաքականությունը»:
«Հայկական ժամանակը», համադրելով Հայաստան-Թուրքիա տնտեսական առնչությունների ցուցանիշները, եզրակացնում է, որ ժամանակն աշխատում է հարևան երկրի օգտին: «Ազգը» նույնպես անդրադառնում է թեմային` տպագրելով իր թղթակցի «Բիզնեսում թուրքերի համար միակ ազգությունը փողն է» հոդվածը:
«168 ժամը» ուշադրություն է դարձրել Գալուստ Սահակյան- Արմեն Աշոտյան հեռակա բանավեճին` «Լեզվական» անհամաձայնություն ՀՀԿ-ում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ