Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 5 հոկտեմբերի 2010

Սմբատ Այվազյանը հոդված է գրել...

Մինչ այդ` անդրադարձ մամուլի կենտրոնում երեկ տեղի ունեցած ասուլիսին. «Ի՞նչ կտան լիցենզավորման ոլորտի փոփոխությունները. մանրամասնում են կառավարության աշխատակազմի ղեկավարն ու ֆինանսների նախարարը» («Հայաստանի Հանրապետություն»), «Կրճատվելու է լիցենզիաների քանակը» («Առավոտ»), «Չինովնիկների հետ քիչ շփումը նշանակում է քիչ կոռուպցիա» («Կապիտալ»), «Կրճատեցին, սակայն չազատականացրին» («Գոլոս Արմենիի»):
Հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Գրիգոլ Վաշաձեի արտահայտած մտքերը. «ՌԴ բազան իսկապես սպառնալիք է Վրաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. պաշտոնական Թբիլիսին հիշեցրեց 1921թ. անկախության կորուստը» («Ժամանակ»), «Վաշաձեն չի ընկալում, թե ինչ է Ջավախքը. «Վերին Լարսը բաց է, բայց նաև փակ է` «տեխնիկական պատճառներով» («Ազգ»), «Թբիլիսին «Վերին Լարսը» փակելու հրաման չի տվել» («Կապիտալ»), «Վրացիներն անցնում են բացահայտ շանտաժի» («Իրավունք»):
Բուռն արձագանք է առաջացրել ղեկավար աշխատողների աշխատավարձի բարձրացման մտադրությունը. «Աշխատավարձերի բարձրացումը պետք է տրամաբանական լինի» («Հայոց աշխարհ»), «Նորմալ չէ, երբ վարչապետն ստանում է նույնքան, որքան բանկի բաժնի վարիչը» («Նովոյե վրեմյա»), «Օրինաստեղծ դժոխքում» («Գոլոս Արմենիի»):
Սմբատ Այվազյանի հոդվածի վերնագիրն է «Հայաստանի զարգացման մոդելը» («Ժամանակ»): Հեղինակն սկսել է ամենասկզբից և հասել մինչև մեր օրերը. «Այսօրվա հայկական պետությունը ոչ միայն հասարակության համար դադարել է լինել որպես սպասարկող համակարգ, այլև դարձել է հասարակությանը ենթարկող, հասարակությանը իր շահերին ծառայեցնող համակարգ»: Հոդվածագիրն անում է մի շարք առաջարկներ, որոնք նրա կարծիքով կարող են ճշմարիտ ուղի դուրս բերել երկրի տնտեսությունն ու երկիրը: «168 ժամի» («(Ան)կայուն զարգացման հայեցակարգ») և «Իրավունքի» («Ինչպե՞ս են ապահովելու «Բյուջե-2011»-ի 108 մլրդ դրամանոց եկամտային աճը») խնդիրն ավելի առարկայական է ու այժմեական` «Տնտեսությունը զարգանում է տարերայնորեն» («168 ժամ»), Բյուջե-2011-ի հիմքերն «անհասկանալի են» («Իրավունք»):
Կրկին հրատապ է դարձել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման: «Առավոտում» այդ միտքն արտահայտել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, որն, ի դեպ, հավաստում է, որ 2012թ. «խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը», իսկ «Իրավունքում»` Քերոբ Սարգսյանը. «Որոշ աղբյուրներ պնդում են, թե Լուկաշենկոյի և Քոչարյանի բավականին սերտ կապերի կնքահայրը հենց Լուժկովն էր»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ