Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 6 հոկտեմբերի 2010

«Անկումների սարսափից»

«Հայկական ժամանակը», ընթերցելով հարկահանության ս.թ. սեպտեմբեր ամսվա ՊԵԿ ամփոփագիրը, ցանկացել է «բարձը քաշել գլխին ու հեկեկալ»: Բանն այն է, որ սովորաբար բարձր ցուցանիշներով աչքի ընկնող այս ամիսն ունեցել է վերջին կես տարվա ամենացածր հարկային մուտքը: Դրա պատճառն առանց այդ էլ հայտնի էր «ՀԺ»-ին. «... նվազումը պայմանավորված է ընդհանրապես տնտեսության անմխիթար վիճակով»: «Ժամանակն» էլ «Ինչպես խեղդել տեղական արտադրողին» հոդվածում նկարագրում է, թե երեկ ԱԺ-ում ինչ «աննախանձելի վիճակում էին հայտնվել գործարար պատգամավորները»` բացահայտ ու նաև «ներքին կարգով» քննարկելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխությունները: Ու դարձյալ ոչ մեկը, ըստ թերթի, խելքը գլխին բացատրություն չի կարողանում գտնել, թե «ո՞վ է սրա թիկունքում»: Եվ միայն Անդրանիկ Թևանյանն է գլխի ընկնում, որ «սա մեկ օլիգարխի էկոնոմիկա կառուցելու ծրագրի շրջանակում է կատարվում»: Նույն թերթը մեկ այլ` «Դառը իրականություն» խորագրով հոդվածում կանխատեսում է, որ «կարտոֆիլի գինը առաջիկայում հասնելու է 450 դրամի», «առևտրականների շրջանում կատարած հարցախույզով էլ պարզում, որ առաջիկայում կբարձրանան նաև կաղամբի, ծաղկակաղամբի և սոխի գները»: «Ո՞րն է սրա պատճառը»,- հերթական անգամ հռետորական հարց է տալիս «Ժամանակը» և ինքն էլ պատասխանում. «Գյուղնախարարությունը սպառողների մաշված գրպանի հաշվին որոշել է գյուղացիներին լավություն անել»:
Իսկ ահա «Կապիտալը», մտորելով պարտադիր ավտոապահովագրության մասին, պնդում է, որ մարզերի բնակիչներն են ստիպված վճարելու երևանցիների փոխարեն, քանի որ «մարզերի բնակիչների ապահովագրավճարի զգալի մասը ապահովագրողն ուղղելու է Երևանի բնակիչների կողմից երրորդ անձանց հասցված վնասների փոխհատուցմանը»:
«Առավոտը» կառավարությանը քննադատում է այն բանի համար, որ նա «չի ուզում բյուջեից մի կոպեկ ծախսել անօթևանների համար» և մասնակցել «Հան Քրիստիան կոֆոեդ» հիմնադրամի մշակած ծրագրին («Մեր բոմժերին թեյ պետք չէ՞»):
«Ազգը» ձեռնամուխ է եղել եկող տարվա բյուջեի քննարկմանը` հարցազրույցի հրավիրելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ