Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 7 հոկտեմբերի 2010

Բյուջետային քննարկումները թափ են առնում

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի երեկվա ասուլիսին արձագանքել են գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունները, էլեկտրոնային կայքերը և լրատվամիջոցները` 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ նրա գնահատականները ներկայացնելով տարբեր մեկնաբանություններով: «Առավոտը» փաստել է, որ «Բյուջեի նախագիծը ԱԺ-ում է», «Կապիտալին» հետաքրքրել է այն, որ 2011թ. բյուջեն կպահպանի իր սոցիալական ուղղվածությունը, այդուհանդերձ ունենալով «150 մլրդ դրամի դեֆիցիտ կամ ՀՆԱ-ի 3.9%-ը», «Հայկական ժամանակը» ֆինանսական գլխավոր փաստաթուղթը պարզապես որակել է «Քարոզչաբյուջե 2011», քանի որ, ըստ հոդվածագրի, մասնավորապես «ստվերի կրճատում հաջորդ տարի էլ չի սպասվում, և այդ մասին կա պաշտոնական փաստաթուղթ` ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքը»:
«Հայաստանի Հանրապետությունը» և «Հայոց աշխարհը» նշել են, որ նախարարի կողմից «Բյուջե 2011»ը որակվել է «Կայուն տնտեսական զարգացման բյուջե», «Ազգը» ոչ միայն ներկայացրել է տարբեր ոլորտներում նախատեսված բյուջետային հատկացումները, այլև հատկանշական համարել, որ «եկող տարվա բյուջեն կպահպանի սոցիալական ուղղվածությունը և կապահովի երկրի պաշտպանության և անվտանգության հետ կապված միջոցառումները»:
«Ժամանակի» թղթակցի հետ հարցազրույցում տնտեսագետ Մ.Արիստակեսյանը, անդրադառնալով 2011թ. բյուջեի նախագծին և, մասնավորապես, ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափին, կարծիք է հայտնել, թե «փաստորեն կառավարությունն իր համաձայնությունն է տալիս հանրապետությունում կոռուպցիան շարունակելու գործընթացին» և «համաձայնում է երկրում աղքատության խորացման գործընթացի հետ»:
Չնայած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները երեկ ընդունվել են առաջին ընթերցմամբ, մամուլը չի դադարում քննարկել դրանք: Ահա հիմնական եզրակացությունները. «Կառավարությունը ենթարկվում է ԱՀԿ-ին և ճնշում տեղական արտադրողին» («Առավոտ»), «ԲՀԿ-ն դեմ էր կառավարության նախագծին» («Ժամանակ»), «Շատ տխուր պատմություն» («168 ժամ»): Նույն թերթում օրինագծի հանդեպ իր և իր կուսակցության բացասական վերաբերմունքն է արտահայտում Վահան Հովհաննիսյանը. «Հայ բիզնեսմենները սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի»: ՀՅԴ մեկ այլ գործիչ` Արա Նռանյանը, «Գոլոս Արմենիի» ընթերցողին հավաստիացնում է, որ «Կառավարող կոալիցիայի միակ ընդդիմությունը ՀՅ Դաշնակցությունն է» և փորձում ապացուցել անապացուցելին:
«Առավոտի» թղթակցին զարմացրել է այն իրողությունը, որ «2007թ. հունիսից Հայաստանի տնտեսական զարգացման համար պատասխանատու պաշտոնյան` Ներսես Երիցյանը, միայն 2010-ի հոկտեմբերին է բացահայտել, որ կան կազմակերպություններ, որոնք օգնում են գյուղացիներին միավորվելու, գյուղացիներն էլ պատրաստ են դրան»: Նախարարը խոստացել է իր բացահայտումներին հասու դարձնել նաև կառավարության անդամներին: Դեպքը կատարվել է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում: Նույն թերթի փոխանցմամբ մեկ այլ` ֆինանսների նախարարը, Սյունիքի մարզի ՀՀԿ ակտիվի հետ «ոչ պաշտոնական» հանդիպման ժամանակ «լեկցիա է կարդացել ուսուցիչների համար», քանի որ դահլիճում մեծամասնություն էին «դասապրոցեսների հաշվին» հանդիպման եկած մանկավարժները:
«Հայկական ժամանակի» տեղեկությամբ «ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջել է իրավաբանական կրթություն ունեցող իր ավագ որդու` Նարեկի համար մի նորմալ և պատշաճ աշխատանք գտնել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ