Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 12 հոկտեմբերի 2010

Մամուլն արդեն սահմանել է գազի գինը

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «մեզ համար նորմալ» չի համարում 330 դոլար գինը, բայց այն նվազեցնելու համար պետք է կարողանանք բանակցել, այնինչ «Հայաստանը շատ է կաղում տնտեսագիտական դիվանագիտությունից» («Առավոտ»): Ավելի ճշգրիտ է «Գոլոս Արմենիի» հեղինակ Ռոբերտ Տեր-Առաքելյանի հաշվարկը` 1000խմ գազի գինը չպետք է գերազանցի 220 դոլարը: Պրոֆեսոր Մանասերյանը նաև հիշեցնում է, որ գազի թանկացումը հայկական շուկայում ամեն ինչի թանկացման պատճառ է դառնում: Եվ հենց երկրի ներսում այդ անհիմն ու արհեստական գնաճը ճնշելու համար մեր կառավարությունը շատ անելիքներ ունի, «...ճիշտ ագրարային քաղաքականություն վարելու դեպքում մեր երկիրն ապահովված կլինի անհրաժեշտ քանակությամբ գյուղմթերքով, և գներն էլ կայուն կլինեն»: Իսկ որ առայժմ այդպես չէ, հավաստում է նաև «Իրավունքը»` անդրադառնալով գյուղատնտեսության այս տարվա վիճակին. «Բեկումնային զարգացման» փոխարեն` «բեկումնային անկում»: «Գոլոս Արմենիին» գրում է ռազմավարական մթերքի` հացի մասին, որի խմորը «բարելավելու» նպատակով մեզանում արդեն վաղուց օգտագործվում է թուրքական վիտամին: Իրականում այն «գեղեցիկ փաթեթավորմամբ թույն է»: Մինչդեռ գյուտարար Ալեքսանդր Սելիմյանը դեռևս 2005-ին մշակել է հացի թխման տեխնոլոգիա, որը չի օգտագործվում:
«Առավոտը» «բացահայտում է», որ «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ն, որին օժանդակելու մի շարք որոշումներ է կայացրել կառավարությունը, ղեկավարում է «մինչև օրս դաշնակցական Սոս Սարգսյանը», ուստի «դաշնակցության նման ընդդիմություն լինել կերազեր ցանկացած քաղաքական ուժ»: Նույն թերթը արդարացված չի համարում ՀՀ կենտրոնական բանկի բյուջեի մեծացումը:
«Դե ֆակտո իրատեսը» ներկայացրել է 2011թ. ՀՀ պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետները. վերջինս կարևորել է, որ «ծախսային հոդվածների 1 տրիլիոն դրամի առյուծի բաժինն ուղղվելու է մարդկային կապիտալի զարգացմանը», նախատեսվող աճը արդյունաբերության ու գյուղատնտեսության բնագավառներում ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, նաև կարծիք հայտնել, որ ֆինանսական ոլորտում «պետության կարգավորիչ դերը պիտի խստացվի»: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «Բյուջե 2011»-ի նախագծի առանձնահատկությունների մասին «Ժամանակի» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ «Չինովնիկների վատ աշխատանքի արդյունքում ծախսեր չեն կրճատվում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ