Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 15 հոկտեմբերի 2010

Տարատեսակ արձագանքներ

Կառավարության երեկվա նիստի բազմազան արձագանքների մասին է խոսքը: «Առավոտն» անդրադարձել է մի քանի թեմայի. «ՀԴՄ-ներ` փաստաբանական և նոտարական ծառայություններում», «Գործադիրից բջջային հեռախոս ուզեցին», «Իտալացի վերականգնողներին խաբել-չեն վճարել. մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հստակ պատասխաններ չուներ Վերահսկիչ պալատի նախագահին», «Պարտքը կավելանա ևս 100 մլն դոլարով»: Այս վերջին հարցին այլ կերպ է արձագանքում «Կապիտալը»` «Վարկի սպասարկումից կտնտեսվի 10-15 մլն դոլար. կառավարությունն ԱՄՀ-ին ավելի քիչ գումար կվճարի»: Դրա փոխարեն «անարդյունք բիզնես ֆորումներ կազմակերպելու գործում հմտացած» Զարգացման հայկական գործակալության տեղափոխումը Կոմիտասի փողոցում գտնվող շուրջ 2.4 անգամ փոքր տարածք նույն թերթը գնահատում է իբրև «Կենտրոնից վռնդել»: Պետհամարանիշների տառերի ավելացումը («Յոթերն ու ութերը սպառվել են, մեքենաները` ոչ») «Ժամանակը» համարում է կառավարության օժանդակությունը «օլիգարխների ինդեքսավորված գոլդ ավտոպարկերի ընդլայնմանը»: Բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի անունները հրապարակային դարձնելու կառավարության որոշմանն ի պատասխան «Հայկական ժամանակը» գրում է, որ ՍՊԸ-ների սեփականատերերի անուններն իմանալու համար «պետք է փող մուծել, գրավոր դիմում ներկայացնել, սպասել մի քանի օր, ապա միայն իմանալ անունները»: Այս թերթը յուրովի է մեկնաբանում նաև «Մեծամորէներգաատոմ» ընկերության իրավասության ընդլայնման որոշումը. ռուսներն, իբր, «հաստատ զգում են», որ Հայաստանի իշխանական բուրգը մոտ է փլուզման, ուստի «շտապում են հնարավորինս ապահովագրել իրենց երկարատև ներկայությունը Հայաստանում»:
«Ժամանակը» փորձում է կռահել, թե երեկ հեռախոսով ինչ են խոսել Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը. «Ըստ երևույթին Հայաստանը Ռուսաստանից հերթական վարկն է ուզում ստանալ», կամ զրույցը կապ ունի «ԱՄՆ-ում հայկական ղեկավարությամբ խոշոր հանցավոր խմբի բացահայտման» հետ...Եվ այլն:
«Ձեր եվրոպական չափանիշներին ղուրբան» հոդվածում «Իրավունքը» շարունակում է պարզել, թե նախարարներն ինչպես են կատարում վարչապետի հանձնարարությամբ իրենց անմիջական վերահսկողությանը հանձնված ծրագրերը: Դրանց «չկատարման» մեղադրանք է ներկայացվում Ներսես Երիցյանին և Արամ Հարությունյանին:
Ինքնատիպ մտքեր է շարունակում հայտնել ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը. «Ապրանքների գներն էլ է Սերժ Սարգսյանը որոշում» («Ժամանակ»), ակցիզների չափը «ԱՀԿ-ն է ստիպել բարձրացնել» («Կապիտալ»): Նույն թերթի փոխանցմամբ ՀՅԴ տնտեսագետ Արա Նռանյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի հասարակության ամեն մի անդամ «ապրում է հանուն իր անձի, ոչ թե հասարակության: Պետք է մի սերունդ, որը պատրաստ է զոհերի` հանուն ապագա սերունդների»:
Ի լրումն այս ամենի «Ժամանակը», դիմելով իր ընթերցողին զգուշացնում է` «Կենսաթոշակայինից էլ լավ բան չսպասեք»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ