Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 16 հոկտեմբերի 2010

Կենսաթոշակային բարեփոխումների հիմնահարցերը և ապահովագրության ռիսկերը

Թերթերից մի քանիսը լուսաբանել են երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացած ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը («Հայոց աշխարհ», «Առավոտ», «Ժամանակ»). «Հայկական ժամանակը» թեմային անդրադարձել է «Մաֆիոզ ռեժիմի միջազգային ճանաչումը» հոդվածով և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հրապարակմամբ: «168 ժամը» նկատել է ՀԱԿ-ի առաջնորդի` 2007-ի ու այս տարվա «աշնանային ելույթներում» օլիգարխների վերաբերյալ գնահատականների ու «հանրահավաքային նախազգուշացումների» տարբերությունը և եզրակացրել. «Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում...», «և անձրևը լվանում է բոլոր հետքերը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը «հետևել է» «ՀՀ սոցիալական վիճակը 2009 թվականին» զեկույցին և կարծիք հայտնել, թե «պաշտոնական վիճակագրությունը երբեք չի դադարի մեզ զարմացնել»: «Պատրաստվե˜նք դեֆոլտի»,- հայտարարել, զգուշացրել թե ահազանգել է «Հայկական ժամանակը» գրելով, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի վարկային ոլորտում «հետաքրքիր իրադարձություններ են կատարվում», մասնավորապես «շաբաթական կտրածքով վարկերի ծավալները հստակ նվազման միտումներ են ցույց տալիս»:
«Առավոտի» և «Ազգի» հրապարակումները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ձեռնարկումների վերաբերյալ համապատասխանաբար մատնանշել են, որ, ըստ կառավարության մշակած հայեցակարգի, մինչև 2018 թվականը Հայաստանում նախատեսված ՏՏ ձեռնարկությունների թիվը (1000) պետք է բազմապատկվի հինգ անգամ, իր հերթին ոլորտի զարգացումը կախված է նոր գաղափարների կիրառումից, որին էապես կարող է նպաստել ամենամյա «Դիջիտեք» տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը: «Ժամանակը» շարունակել է «ըստ յուրո» մեկնաբանել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հիմնահարցերը և հանգել եզրակացության, թե «կուտակային համակարգի ներդրման խնդիրները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից»:
«Կապիտալը» (նաև «Հայոց աշխարհը») տեղեկացրել է, որ Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների կողմից երեկ ստորագրված չորս փաստաթղթերից մեկը վերաբերում է Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, որի ծախսը կազմում է 232 մլն դոլար և որը ներդնելու է իրանական կողմը: Երկու այլ հրապարակումներում թերթը փոխանցել է ՌԴ վարչապետ Վ.Պուտինի «ակնարկը», թե «մաքսային միությանը կարող են միանալ ԱՊՀ այլ երկրներ» ու փորձել կրկին վերլուծել Հայաստանի անդամակցության հնարավորությունը, ինչպես նաև ՀԱԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիքյանի տեսակետները ավտոապահովագրական ընկերությունների առաջիկա գործունեության, համակարգի ներդրման ռիսկերի և հնարավոր պատժամիջոցների մասին: «Ապահովագրական շուկայում լուրջ իրարանցում է», շարունակում է մտահոգվել «Հայոց աշխարհը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ