Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 19 հոկտեմբերի 2010

Բյուջեի նախագիծն Ազգային ժողովում է...

Եվ այսպես, շրջանառության մեջ է դրված 2011թ. պետական բյուջեի նախագիծը` «տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը» («Հայոց աշխարհ»): Դրան արձագանքում են բոլոր լրատվամիջոցներն անխտիր. «Սոցիալական բյուջե. ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները» («Հայաստանի Հանրապետություն»), «2011 բյուջեի եկամուտները` 850 մլրդ դրամ, ծախսերը` 998 մլրդ դրամ, դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 4 տոկոսը» («Ազգ»), «Խորհրդարանում սկսվել են բյուջեի քննարկումները, իսկ ՀՅԴ-ն զգուշացնում է երազախաբ չլինել» («Կապիտալ»), «Լարված, աննախադեպ, սոցիալական, երազախաբություն, սրանք էին 2011-ի բյուջեի երեկվա որակումները» («Առավոտ»), «Հայկական պանիրն ու երազախաբությունը» («168 ժամ»): Մեր լրատվամիջոցներին այնքան դուր եկած «երազախաբություն» բառը բյուջեի համատեքստում օգտագործելու հեղինակային իրավունքը, ԶԼՄ-ների միահամուռ վկայությամբ, ՀՅԴ տնտեսագետ Արծվիկ Մինասյանինն է (ճաշակն ընկեր չունի): Այս գործիչը այլ մտքեր էլ է հեղինակել, օրինակ` «2011թ. բյուջեն կայուն տեղում դոփելու բյուջե է» («Ժամանակ»): «Հայկական ժամանակն» այն տպավորությունն է ստացել, որ ՀՀ վարչապետի բացման խոսքը «լի է թախիծով» («Մի մուկ մի ձուկ որ ուտի»): Այս թերթը ևս չի դիմացել հոդվածը Արծվիկ Մինասյանի մտքի հերթական փայլատակումով ավարտելու գայթակղությունից. «... բյուջեում փոփոխություններ առաջարկելը «գլոբալ առումով անիմաստ է»:
«Ազգը» լուսաբանել է բանկիրների ու ֆինանսիստների առաջին համահայկական համաժողովի աշխատանքը: «Կապիտալը», անդրադառնալով թեմային, առանձնացրել է Լիբանանի ԿԲ փոխնախագահ Հարություն Սամուելյանի նկատառումը, թե` չնայած ԱՄՀ-ի խորհուրդներին` ֆիքսված փոխարժեքի արդյունքում Լիբանանում զգալիորեն ամրապնդվել է ազգային արժույթի նկատմամբ վստահությունը, նաև ընդգծել Արթուր Ջավադյանի վերաբերմունքը ՀՀ-ում հարկային համաներում իրականացնելու վերաբերյալ. «Չեմ կարծում, որ միայն հարկային համաներումով կարելի է այս պետությունում հարցեր լուծել»:
«Ժամանակը» հրապարակել է «Ճոպանուղու պերճանքն ու Տաթևի թշվառությունը» հոդվածը: «Առավոտը» փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը, որ «ճոպանուղին առայժմ անվճար կգործի հարակից գյուղերի համար, այն եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում», և միայն անհրաժեշտ հաշվարկներից հետո հանրությանը կտեղեկացվի, թե երթևեկությունը «ինչքան կարժենա», սակայն հրապարակումը ենթավերնագրել է «Տաթևում օրը տոնական էր, բայց ոչ տաթևցիների համար»:
«Իրավունքը» փորձել է մանրամասնել պարտադիր ավտոապահովագրության գործընթացի հայտնի ու անհայտ նրբությունները և հանգել եզրակացության, թե «շահում են հիմնականում ապահովագրողները», քանի որ այն «իր հիմքում նպատակ է հետապնդում... քաղաքացիներից փող կլպելու»:
«Ժամանակը» ՊԵԿ-ի 2010թ. օգոստոս ամսվա մոնիտորինգի ամսական ցուցանիշների վերլուծությանն անդրադարձել է «Փոքրերին «քամելը»` թվերով» հոդվածում. ըստ հոդվածագրի «ՀՀ-ում խոշոր բիզնեսը հարկեր է վճարում այնքան, որքան ուզում է», մինչդեռ «բյուջեն «լցնելու» համար ՊԵԿ-ը «քամում է» մանր ու միջին բիզնեսը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ