Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 20 հոկտեմբերի 2010

Բյուջետային քննարկումները շարունակվում են

Օրվա մամուլում շարունակվել են 2011թ. ՀՀ պետական բյուջեի քննարկումները: «Ազգը» անդրադարձել է ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից «Բյուջե 2011»-ի ներկայացմանը և նշել, թե ըստ կառավարության ղեկավարի որոնք են գալիք տարվա թիրախային նպատակները. (արտահանման խթանում, զբոսաշրջության զարգացում, տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված ծրագրերի իրականացում, հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ ձեռնարկումներ և այլն): «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին և «Ժամանակ»-ին առավելապես հետաքրքրել են ինֆլյացիաի և դրամի արժևորման թեմաները. մասնավորապես «Ժամանակը» քննարկման է առաջարկել դրամի փոխարժեքի տատանումների վրա ազդող մի քանի գործոններ ու կասկածելի համարել հաջորդ տարի ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ներկայիս մակարդակի պահպանման մասին կառավարության կանխատեսումը, որ արտացոլված է 2011թ. բյուջեի նախագծում: Մի այլ հրապարակման մեջ թերթը շռայլություն է համարել ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ավելացումը բյուջեում` վկայակոչելով նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանի մեկնաբանությունը. «Սա հենց այն տեղն է, որտեղ ծախսերը պետք է կրճատվեին»:
«Առավոտը» կարծիք է հայտնել, որ «Թեղուտի հանքավայրի շահագործումը բնապահպանական լուրջ վնասներ է բերելու»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, թե Հայաստանում, «Մանավանդ Սյունիքի մարզում» բիզնես մթնոլորտը «արտակարգ է» (կարգից դուրս), քանի որ, ըստ գործարար Սիլվա Համբարձումյանի, իրեն հանիրավի զրկել են Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքից, թվում է` այդ «իրավիճակը ստեղծվել է Սյունիքի մարզպետի պատճառով», «վիճահարույց հանքի նկատմամբ անտարբեր չէ նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը», իր հերթին, իբր, Հայաստանում գործարարներին «դուրս են շպրտում», մինչդեռ ամբողջ աշխարհում նրանց «խանդավառությամբ են ընդունում»: «Հայկական ժամանակը» անդրադարձել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի երեկվա հայտարարությանը, թե, թերթի բնութագրմամբ` «Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը որոշել են Մեղրիում նավթավերամշակման գործարան չկառուցել», և հնչեցրել «սեփական» դիտարկում. «Այս մի բլեֆը պայթեց»: «Կապիտալին» հետաքրքրել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարի մեկնաբանությունը Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մոտեցումների մասին: Թերթը նաև «հիշեցրել է», թե «կառավարությունը քայլ առ քայլ գնում է կառուցվելիք նոր միջուկային էներգաբլոկ(ների) ռուսականացմանը»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը նշել է, թե «բենզինը որոշել է էժանանալ», իսկ ընդհանրապես «Հայաստանի տնտեսությունում բավական հաճախ են լինում այնպիսի զարգացումներ, որոնք դժվար է բացատրել տնտեսագիտական կանոններով»: «Հայոց աշխարհը» Երևանում ընթացող ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համագումարին անդրադարձել է «ֆինանսական ոլորտը համախմբման կարիք ունի» հոդվածում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ