Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 21 հոկտեմբերի 2010

Հայկական պանրից մինչև ազատ տնտեսական գոտի

Մամուլը շարունակում է քննարկել եկող տարվա բյուջեի նախագիծը: Ահա նյութերի վերնագրերը. «Բյուջե-2011. տնտեսման ռեժիմը վերացվում է» («Գոլոս Արմենիի»), «Ազատ տնտեսական գոտի. ի՞նչ է դա» («Նովոյե վրեմյա»), «Պանրի համը» («168 ժամ»): «Հայոց աշխարհը» տպագրել է Թոշակառուների հայկական միավորման դիմումը ԱԺ պատգամավորներին: Թոշակառուները համոզված են, որ ժողովրդի ընտրյալները «հնարավորություն կունենան գտնելու ֆինանսական աղբյուրներ և բյուջեի շրջանակներում թոշակառուների ամսավճարը բարձրացնել առնվազն 20-25 տոկոսով»: «Ժամանակն» անդրադարձել է բյուջեի նախագծի արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հատկացումներին. «Բուխանկայի արտաքինով քաղաքականությունը»:
Երկրի տնտեսական աճը դանդաղելու առիթով ՀՅԴ տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ասել է. «Հայաստանի տնտեսությունը ճոճանակի նման է, անկումը կշարունակվի, քանի դեռ չկա տնտեսական քաղաքականության արմատական վերանայում» («Առավոտ», «Ժամանակ»): Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Հետճգնաժամային ճգնաժամ»), «Կապիտալը» («Աճը շարունակում է դանդաղել. ինը ամսում` 2.8 տոկոս»): «Ազգը» նաև հավելել է, որ ըստ տնտեսական ճյուղերի արձանագրված ցուցանիշների արդյունաբերության և էլեկտրաէնեգիայի արտադրության ոլորտներում պահպանվել է տնտեսական աճը, «ինչը դրական պետք է համարել»: Նույն «Ժամանակը» դրական է համարել «արտահանման և ներմուծման աճի տեմպերը», թեև 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ցուցանիշների մեկնաբանությամբ հանգել է եզրակացության, թե «գալիս է լեզուն կարճացնելու ժամանակը»: «168 ժամը» անդրադարձել է երեկ լրագրողների և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ու «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութի հանդիպման մանրամասներին», փոխանցել իր «սեփական տպավորությունը». «10 միլիոն դոլար գրանտ ա կպել... Ուխխ...»: «Կապիտալը» և «Գոլոս Արմենիին» լուսաբանել են ՀՀ վարչապետի հանդիպումը ռուսական և ռուսալեզու լրագրողների հետ` նյութերը ներկայացնելով հետևյալ վերնագրերով. «Տիգրան Սարգսյան. ազգային արժույթը վերացական արժեզրկելը նշանակում է վնասել սպառողներին և ողջ հանրությանը», «Տիգրան Սարգսյան. Հայաստանում միլիարդների ռուսական ներդրումներ կան: Սակայն ե՞րբ կաշխատեն «Նաիրիտը, «Մարսը», կառավարման ավտոմատ համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը և մյուսները»:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գուրզադյանը հարց է տալիս «Գոլոս Արմենիի» էջերում` «Մի՞թե մենք ընտրել ենք անմրցունակության ուղին»` նկատի ունենալով մեր հանրության մեծամասնության բացասական վերաբերմունքը օտարալեզու դպրոցների նկատմամբ: Գիտնականի հավաստմամբ իր և իր բազում գործընկերների փորձը վկայում է, որ 4-6 օտար լեզուների տիրապետելուց զատ ցանկության դեպքում կարելի է անթերի հայերեն խոսել: «Ժամանակը» շարունակել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագիծը «օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելու մասին» ԱԺ նախագահի խոստման վերծանումը և գրել, որ, հակառակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, կառավարությունը փոփոխություններ է անում...նախագծում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ