Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 23 հոկտեմբերի 2010

«Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան....»

«Հայկական ժամանակը» համաձայն չէ դասականի այս ձևակերպմանը և համառում է. «հաստատ չեն իրականանալու լավատեսական այն պնդումները, թե մինչև տարեվերջ Հայաստանում գնաճը կմոտենա թույլատրելիի սահմանագծին»: Իբրև ապացույց ներկայացվում են առաջին անհրաժեշտության ապրանքների արդեն աճած և օրեցօր աճող գները. «Այն, ինչ կատարվում է այսօր մեր խանութներում, լավատեսության որևէ հիմք չի տալիս»: Սրանից այնքան էլ հեռու չէ եզրակացությունը. «Բյուջեի մասին օրենքում նշված գնաճի ցուցանիշը զուտ ձևական բնույթ է կրել, կրում և կրելու է»: Բյուջե-2011-ի նախագծի ուսումնասիրությունը ՀԱԿ-ին հակել է այն մտքին, որ սույն նախագիծը «Տիգրան Սարգսյանի կառավարության և կոալիցիոն կուսակցությունների խոստումների իրականացման վերջին շանսն է: Այս վճռից հետո ՍԴՀԿ անդամ Արարատ Մկրտչյանին ընդամենը մնում էր համապատասխան փաստերով ամրապնդել ասվածը, ինչը արվել է, հետն էլ` հետևությունը. «այս մարդիկ հերթական ընտրությունների չեն էլ պատրաստվում, իրենք գիտեն, որ ապագայում քաղաքական ասպարեզում տեղ չեն ունենալու» («Առավոտ»): «Գոլոս Արմենիի» տպավորությամբ ԱԺ պատգամավորները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել պետբյուջեի նախագծի սոցիալական ոլորտի ֆինանսավորման հարցի նկատմամբ, քանզի խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցել է ընդամենը 5-6 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ից, որի անդամ է սոցապ նախարարը, ընդհանրապես ոչ ոք չի եղել: Նույն թերթն արտացոլել է պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների այսօրվա վիճակը, որը բնավ մխիթարական չէ` «Օդում կախված հնգյակը»:
«Կապիտալը» հույս ունի, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանությունն ավելի արդյունավետ կդառնա», սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովը «հավելյալ հնարավորություններ» ունենա:
«Հայկական ժամանակը» «հավաստի տեղեկություն» ունի, որ ՀՀ ԿԲ-ից բոլոր բանկերին զգուշացրել են, որ ԱՄՆ FBI-ի աշխատակիցներն իրենց մոտ ստուգում են սկսելու, իսկ «Ժամանակն» էլ իր ընթերցողին բացատրում է, թե ինչու են եկել անդրօվկիանոսյան իրավապահները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ