Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2010

Ճանապարհորդական նոթեր

«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ Եկատերինբուրգից վերադառնալուց հետո և Իրան մեկնելուց առաջ ՀՀ վարչապետը «մի քանի ժամ» է անցկացրել բժշկական կենտրոններից մեկում` բուժվելով սննդային թունավորումից: «Գոլոս Արմենիի» կարծիքով Եկատերինբուրգում կողմերը պայմանավորվել են «սկզբունքային հարցերի» վերաբերյալ, իսկ «Կապիտալը» շեշտում է «Մարսում» ազատ տնտեսական գոտի հիմնելու Հայաստանի պատրաստակամությունը: Խնայողության ջատագով «168 ժամը» չի հասկանում, թե ինչու էր վարչապետի շքախումբը բաղկացած 20 մարդուց, երբ նրանցից շատերը երևի «իրենք էլ չգիտեն», թե ինչով են զբաղվել Եկատերինբուրգում: Թերթը, այնուամենայնիվ, պատմում է, թե ինչով էր զբաղված Տիգրան Սարգսյանը` մասնակցելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին: Խոսք է բացվել նաև Տաթևի համալիրի և ճոպանուղու մասին (ի դեպ, «Առավոտի» փոխանցմամբ հոկտեմբերի 24-ին ճոպանուղին, որի վագոններում եղել է մոտ 50 ուղևոր, այդ թվում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տեխնիկական պատճառով 40 րոպե մնացել է «օդում կախված»), չի շրջանցվել գնաճի թեման: Թանկացման դեմ պայքարի լավագույն միջոցը, ըստ թերթի, այն կլիներ, որ «մեր կառավարությունը զերծ մնար հայկական պանիր, հայկական ոչխար ու հայկական այլ բաներ անվանումներով ծրագրերից: Դրանց միակ ազդեցությունը, ինչպես ցույց է տվել դառը փորձը, գների աճն է»:
Մամուլի քննադատության թիրախում է շարունակում մնալ եկող տարվա բյուջեի նախագիծը, որի վերլուծությունը «Իրավունքին» բերել է այն համոզման, որ «Բյուջե-2011»-ը էկոնոմիկային գրեթե բան չի տալու», իսկ ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով «նախագծում չկա որևէ նորություն կամ ծրագիր, որը թույլ կտա ասել, որ Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից և գնում է դեպի զարգացում» («Առավոտ»):
«Գոլոս Արմենիին», վիճարկելով Զոյա Թադևոսյանի այն պնդումը, թե 2010թ. Հայաստանը լքել է 25 հազար ընտանիք, վկայակոչում է վիճծառայության տվյալները, որոնք նույնպես «տագնապալի միտում» ունեն: Եվ դա նախ և առաջ պետք է հետաքրքրի կառավարությանը, քանի որ մարդիկ երկրից մեկնում են հիմնականում սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով:
«Ազգը» ներկայացրել է ՏՄՊՊ հանձնաժողովի արձագանքը թերթի համարներից մեկում հրապարակված «Պանրի գների աննախադեպ բարձրացումը` հայկական ագահության հերթական դրսևորում» հոդվածում կազմակերպության աշխատանքին տրված գնահատականին և դարձյալ հարցրել, թե «հանձնաժողովը բնակա՞ն է համարում պանրի գների բարձրացումը»: «Ժամանակը» պանրի թանկացումը որակել է «հայկական առեղծված», երկու այլ հրապարակումներում նաև փորձել համոզել, թե 2010թ. պետական բյուջեի տարեկան ցուցանիշներում արձանագրված գերակատարումը եղել է «ի հաշիվ մանր ու միջին բիզնեսի և ոչ թե խոշորների հաշվին», և որ աղբահանությունը նույնպես «կթանկանա 80 տոկոսով», ինչի օրինագիծը «անհետաձգելի է համարվել կառավարության կողմից»: «Կապիտալը» փոխանցել է «պանրի և տնտեսության մասին» ԱԺ պատգամավոր Վ.Այվազյանի և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վ.Սաֆարյանի բանավեճը: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Իրան կատարած այցի մանրամասները, ի մասնավորի նշել, որ հարևան երկրի հետ ազատ առևտրի համաձայնագիր չի ստորագրվի, քանի որ «Թեհրանը պատրաստ չէ վերացնել մաքսատուրքերը»:
«168 ժամը» ահազանգել է, թե «թանկացումների նոր ալիք է սպասվում»: «Հայկական ժամանակը» ՀՀ նախագահի` Շիրակի մարզ կատարած այցին անդրադառնալով, «չի զլացել» գնաճի վերաբերյալ «յուրօրինակ վերլուծություն» կատարել, միաժամանակ, զգուշացնելով, թե «թվերի հետ մանիպուլյացիաներ չի կարելի անել», քանի որ «դրանք «վաղ թե ուշ բացահայտվում են»:
«Հայոց աշխարհը» նկատել է, որ թեև «կառավարությունն ու ԿԲ-ն փորձում են զսպել գնաճը», այդուհանդերձ «դրանից վիճակը շատ չի փոխվում», նաև կարծիք հայտնել, թե գների «հանկարծակի և համատեղ բարձրացման երևույթների» պարագայում «դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականությունների միջոցով չեն պայքարում գնաճի դեմ», քանի որ «դա կարող է տալ մասնակի և ժամանակավոր արդյունք»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ