Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 30 հոկտեմբերի 2010

Հեգնանքով և առանց...

«Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, որն արդեն մի քանի օր է` աշխատում էր գյուղում»,- հայտնում է «Առավոտը»: «Ազգի» փոխանցմամբ Report.am-ն առաջարկում է կառավարությունում ստեղծել «տասնիններորդ նախարարությունը» և այն անվանել «դիտորդական»: Հիմնական բաժինը կլինի «Youtube դիտելիս»: Հոդվածագիրն հիանում է իր սրամտությամբ և շարունակում զոռ տալ երևակայությանը` «Ամեն հինգշաբթի անցկացվող կառավարության նիստերի փոխարեն էլ կարելի է Youtube-ադիտում անցկացնել»: Ահա թե ինչպես է հայրենի լրագրողն օգտագործում հեգնանքն իբրև ժանր: Այս «տվածուրիկ» շնորհից զուրկ չէ «Հայկական ժամանակը». «Տեսանկյունը» գնաց Հ1: Ստուդիան նոր է, բայց մնացածը մնացել է նույն որակին»: Այսպիսի, հիմնականում խոժոռ հայացքով դիտելով հեռուստաեթերը, թերթը վերհիշում է վարչապետի կոստյումներին առնչվող ՀՅԴ պատգամավորի հարցը, անցնում բողոքի ալիքի վրա տարուբերվող Ֆրանսիա, կրկին վերադառնում, որպեսզի հավաստի` «մենք համբերատար ժողովուրդ ենք ու դրանով հպարտանում ենք»: Իսկ մինչ այդ «ստվերը թանձրանում է»,- ազդարարում է մեկ այլ «ՀԺ»-ական և նույնպես գործի դնելով հեգնանքի փորձված հմտությունը, նկարագրում, թե ինչպես են հարկային ու մաքսային մուծումները պակասեցնում մեր օլիգարխները: «Գոլոս Արմենիին» («Բիզնեսի ու մանդատի արանքում») և «Ժամանակը» («Դավիթ Հարությունյանն ընդդեմ բիզնեսմենների») առաջիկայում «հետաքրքիր զարգացումներ» են գուշակում ՀՀԿ խմբակցության անդամ Դ.Հարությունյանի մշակած նախագծից, որով պատգամավորին լիովին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Ընդ որում, նախագիծը «լրագրողներից դեռ գաղտնի է պահվում»:
Լայնորեն լուսաբանվել է Դիջիթեք-2010-ը. «ՏՏ ոլորտում` տարածաշրջանային կենտրոն. Երևանում բացվեց ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը» («Հայաստանի Հանրապետություն»), «Եվ որակ, և քանակ» («Գոլոս Արմենիի»), «Հայ չինովնիկներին Մերսեդես է պետք, ոչ թե ՏՏ լուծումներ» («Կապիտալ»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ