Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 2 նոյեմբերի 2010

Ֆիլիպինուհիները և կուսակցականության մերօրյա ըմբռնումը

«Իշխանական աղբյուրները» «Ժամանակին» հայտնել են, որ ՊԵԿ նախագահը մահափորձից հետո տեղափոխվել է նոր բնակարան ու նաև փոխել «իր սպասավորներին»: Մասնավորապես, «երկու թոռներին խնամելու համար Խաչատրյանը Հայաստան է բերել չորս ֆիլիպինուհիների»: Մյուս աղբյուրները թերթին տեղեկացրել են, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանի հարաբերությունները «խիստ լարվել են», քանի որ վերջինս չի «ՕԵԿ-ացրել» տրանսպորտի և կապի նախարարությունը: Մինչդեռ այս գերատեսչությունում երեկ բացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածի վերակառուցման մրցութային փաթեթները: Միջոցառմանը, ըստ «Կապիտալի», մասնակցել է նախարարը` «Հյուսիսն ու հարավը կմիանան ասիական փողերով» (Ի դեպ, վերը նշված երկու թերթերի այսօրվա համարները թվագրված են 2010թ. նոյեմբերի 1-ով, ինչը «միասին սխալվելու» օրինակ է):
Կուսակցական տարօրինակ անցուդարձը «կարող է ճակատագրական լինել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարիերայի համար» («168 ժամ»), քանի որ նախարարության մի շարք անսամբլների, խմբերի, կենտրոնների ղեկավարներ անդամակցել են ԲՀԿ-ին` սրանից բխող բոլոր հետևանքներով:
«Իրավունքը» վերլուծել է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը, ինչպես նաև «ամենախոշոր հարկատուների անոմալիան»: Սրանց ցանկն ուսումնասիրել է նաև «Ժամանակը» և բացահայտել, որ «հինգ ամենախոշոր հարկատուներից չորսը ամբողջությամբ օտարերկրյա ընկերություններ են», ինչը մտահոգել է ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանին. «98 թվականին մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից այդքան էլ մեծ չէր, որքան հիմա»:
«Հայկական ժամանակի» ուշադրությունը գրավել է այն, որ «այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից արտահանված և ՀՀ ներմուծված ապրանքների ծավալների տարբերությունը կտրուկ աճել է հօգուտ ներմուծման»: Համադրելով ԱՎԾ հրապարակած տվյալները, թերթը քննադատել է ԱԺ-ում ՀՀ վարչապետի ս.թ. հոկտեմբերի 18-ի ելույթի մի շարք հարցադրումներն ու եզրահանգումները:
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի հեղինակներից Արծվիկ Մինասյանը «168 ժամին» ասել է, որ այդ նախագիծը հետ է կանչվելու ԱԺ-ից, քան որ «ոչ միայն չի ընդունվում, այլև արդեն «սպեկուլյացիայի է ենթարկվում», քաղաքական շոուների առիթ է դառնում»: Մինչդեռ «քաղաքական կամքի առկայությամբ և ստվերային տնտեսությունը կրճատելու» միջոցով կարելի էր շեշտակի մեծացնել բյուջեի մուտքերը, հետևաբար և հանրային ծառայության վարձատրությունը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ